ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ալիևը՝ աղվես, Նիկոլը՝ կկու

Ալիևը՝ աղվես, Նիկոլը՝ կկու
06.05.2024 | 12:26

Չափագրողներ են գնացել Կիրանց։ Ահա այսպես, առանց խաղաղության պայմանագիր կնքելու, սահմանազատման, չափագրման անվան տակ տարածքները միակողմանի կերպով հանձնում են Ադրբեջանին՝ գյուղացիների կյանքը դժոխք սարքելով։ Իլհամ Ալիևը, Թումանյանի հայտնի ստեղծագործության աղվեսի նման, անընդհատ սպառնում է՝ այս սարն իմն է, այս ծառն իմ իմն է, ես՝ կացինը սրած, իսկ Հայաստանը, հիմար կկվի պես, իր ձագերին շարունակ ցած է գցում աղվեսին։ Չարի վերջը մոտենում է, չենք կարող խաղաղության կեղծ, փուչ հույսով անընհատ հողեր հանձնել, մինչև ե՞րբ ենք զիջելու, երբ Երևանի մի մասն էլ հանձնե՞նք, 300 հազար ադրբեջանցիներ «վերադառնան» Հայաստա՞ն։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2327

Մեկնաբանություններ