Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ընտրություն պետք է կատարես

Ընտրություն պետք է կատարես
21.05.2024 | 18:08

Ընտրություն`

Հայկական գամփռի և ստերջացված Չալոյի միջև:

Հերոսի կեղծ պապիկի և մեր արժանահավատ հերոսածին պապերի միջև:

Խաբված Լեյլա տատիկի և հաստատակամ Լենա տատիկի միջև:

Հպարտ քաղաքացու և Արժանապատիվ հայի միջև:

Հոգևոր Հայաստանի և Ֆեյսբուքյան Հայաստանի միջև:

Եռագույնի և սև ու սպիտակի միջև:

Տաճարի և փողոցի միջև:

Անուշահոտ խունկի և գարշահոտ հորատանցքի միջև:

Ոգեղեն սքեմի և ճմրթված կոստյումի միջև:

Փրկչական խաչի և կործանման մուրճի միջև:

Ինքնիշխան հայրենիքի և անիշխան պետության միջև:

Ինքնամաքրման և Յոթ մահացու մեղքերի միջև:

Ապաշխարության և հավերժ կործանման միջև:

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 9000

Մեկնաբանություններ