Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Արդեն «թռնում» են

Արդեն «թռնում» են
22.05.2024 | 11:53

Սա պետք է ֆիքսել ու զարգացնել:

Փարաքար համայնքի ղեկավարը, «Ապրելու երկիր» խմբակցության կողմից համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթացը սկեսելուց ու համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց մի քանի ժամ անց, ինքնակամ հրաժարական է տվել:

Այսինքն, փոքր-իսկ ճնշման դեպքում արդեն «թռնում» են:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2391

Մեկնաբանություններ