Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լայն համերաշխություն հաստատելու համար ապագա առաջնորդը պետք է լինի բոլորինը

Լայն համերաշխություն հաստատելու համար ապագա առաջնորդը պետք է լինի բոլորինը
02.06.2024 | 13:07

Շարժումը հստակ քաղաքական հայտ ներկայացնելով՝ անխուսափելիորեն պետք է հասնի նաև սոցիալական խնդիրներին։ Հայ գյուղացին, բանվորը, շինարարը, զինվորականն ու ուսուցիչը, գործարարն ու մտավորականը պետք է հստակ իմանան, թե անձամբ իրենք ի՞նչ են ստանալու Շարժման հաղթանակի դեպքում։ Ի՞նչ շոշափելի փոփոխություններ են լինելու իրենց կյանքում, ինչպե՞ս է դա ազդելու իրենց կենսամակարդակի և ապրելակերպի վրա։ Մարդկանց շարժիչ ուժը հենց սա է` անձնական մոտիվացիան, որը ձևավորում է զանգվածային գիտակցությունը։

Խոստումներն ու թեզերը չպետք է երբեք լինեն պաթետիկ, երևակայական, աննյութական, այլ՝ շոշափելի, հստակ ու առարկայական։

Հրաշալի է գործ ունենալ միայն հոգևոր հայրենիքի գիտակցումով ու ցավով ապրող մարդկանց հետ, բայց դա մարդկանց շատ փոքր խումբ է, լայն համերաշխություն հաստատելու համար ապագա առաջնորդը պետք է լինի բոլորինը, բոլորի առաջնորդը, բոլորի վարչապետը, բոլորի նախագահը:

Հենց այստեղ եմ ես տեսնում մեր խնդիրների հաղթահարման մեկնարկային կետը։

Աստված առաջնորդ բոլորիս՝ հանուն Հայաստանի։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5241

Մեկնաբանություններ