ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Աշխարհի թեթև ձեռքով պատերազմներին տրվում են այլ անվանումներ

Աշխարհի թեթև ձեռքով պատերազմներին տրվում են այլ անվանումներ
07.08.2024 | 13:52

Լայնածավալ ռազմական գործողությունները պատերազմ չանվանելու, իրավական այլ հիմքեր ստեղծելու համար տարբեր անվանումներ են տալիս ։

Օրինակ, Թուրքիան, Սիրիա ներխուժելիս, օգտագործում էր հակաահաբեկչական գործողություններ, Ռուսաստանը Ուկրաինայի դեպքում՝ հատուկ գործողություն։ Թուրքիայի օրինակին էր հետևել նաև Ադրբեջանը և, Արցախում բռնի էթնիկ զտումն իրականացնելիս, տվել էր հակաահաբեկչական գործողություն որակավորումը։

Կարծում եմ, որ Իրանը Իսրայելի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը որակավորելու է որպես պատժիչ գործողություն։

Այս բոլոր որակավորումները տրվում են նրա համար, որպեսզի հետագայում մինիմալ քիչ լինի ռազմական տրիբունալի հավանականությունը կամ ընդհանրապես ռազմական հանցագործության մեջ մեղադրելը։

Աշխարհը, մի կողմից, պատերազմ սանձազերծողի դեմ սանկցիաներ է կիրառում, մյուս կողմից, նույն աշխարհի թեթև ձեռքով պատերազմներին տրվում են այլ անվանումներ՝ դրանով մեղմացնելով պատերազմներին հատուկ գործողությունների պատասխանատվությունը:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 13105

Մեկնաբանություններ