Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ցանկացած հակամարդկային գաղափար ներկայացնում են գայթակղիչ փաթեթավորմամբ

Ցանկացած հակամարդկային գաղափար ներկայացնում են գայթակղիչ փաթեթավորմամբ
08.08.2024 | 08:14

Գլոբալիստները հիմար չեն, նրանք հրաշալի տիրապետում են ցանկացած հակամարդկային, ապազգային գաղափար գայթակղիչ փաթեթավորմամբ ներկայացնելու բարդ արվեստին։ Օրինակ, ինչպե՞ս հրապուրիչ դարձնել մարդկանց մարմնի մեջ կենսաչափական չիպ տեղադրելը, երբ համատարած ըմբոստանում են դրա դեմ։ Կարծում եք կվախեցնե՞ն կամ նյութական կախվածությո՞ւն կստեղծեն, դե դա պահեստային տարբերակ է։ Պարզապես առաջնահերթ կքարոզեն, որ դա նախատեսված է ոչ թե տոտալ վերահսկողության, այլ, օրինակ, մարդու առողջությունը կատարյալ դարձնելու համար, մասնավորապես՝ իբր չիպը ամենավաղ շրջանում կհայտնաբերի քաղցկեղի բջիջները և կահազանգի բուժհաստատությանը։ Ի դեպ, պատահական չէ, որ գլոբալիզմի արդի գաղափախոսները մի այլ կարգի են հետևում արհեստական բանականության զարգացումներին՝ համարելով այն մարդուն կախվածության մեջ վերցնելու անփոխարինելի գործիք:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 8240

Մեկնաբանություններ