ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ըստ որոշ ընդդիմադիր լրատվամիջոցների

Ըստ որոշ ընդդիմադիր լրատվամիջոցների
13.08.2024 | 19:23

Այսօր էլ որոշեցի մի քիչ ընդդիմադիր լրատվամիջոցները ուսումնասիրել: Եվ պետք է ասեմ, որ մենք՝ սովորական մահկանացուներս, իրականությունից կտրված ենք, որովհետև, ըստ որոշ ընդդիմադիր լրատվամիջոցների և գործիչների, «ռեժիմը խուճապի մեջ է», «Նիկոլն էլ շունչը փչում է»: Իմ կողմից էլ ավելացնեմ, որ Նիկոլը հրաժարական է տվել, ուղղակի իրեն չեն ասում, որ դիլխոր չընկնի:

Ասեմ ավելին՝ էդ հեծանիվ քշելն ու ճաշեր պատրաստելը հենց խուճապի և շունչը փչելու դրսևորումներ են, ուղղակի մենք՝ սովորական մահկանացուներս, նման բաներից ոչինչ չենք հասկանում:

Հետևեք ընդդիմադիր լրատվամիջոցներին և կհամոզվեք, որ մենք՝ սովորական մահկանացուներս, անհիմն հոռետեսներ և ոչ ադեկվատ մարդիկ ենք:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 7335

Մեկնաբանություններ