Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թշնամու առաջ դուխով կզածներն են ղեկավարում մեր երկիրը

Թշնամու առաջ դուխով կզածներն են ղեկավարում մեր երկիրը
29.10.2024 | 15:49

Սրանք, որ 2018-ին «Դուխով» նշանաբանով գալիս էին իշխանության, թաքնված իմաստն այն էր, որ պետք է դուխով Արցախը հանձնեն և դուխով հազարավոր տղերքի գլուխ ուտեն, ինչի մասին այսօր արդեն բացահայտ հայտարարում են: Թե բա՝ նախկին նախագահների դուխը չի հերիքել, որ ասեն՝ Արցախը ադրբեջանական է, իսկ ներկաների դուխը հերիքում է:

Թշնամու առաջ դուխով կզածներն են ղեկավարում մեր երկիրը: Սա սովորական ամոթ էլ չի, չափազանց մեծ չափաբաժնով ամոթ է: Ամոթալի է նաև, որ սրանց չենք կարողանում հեռացնել: Հեռացնելու հետ կապված միշտ ձեռնպահ եմ մնացել նման մեկնաբանություններ անելուց, բայց արդեն ներվերս չեն դիմանում:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2444

Մեկնաբանություններ