Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բա չիմացաք ինչ էր կարդում…

Բա չիմացաք ինչ էր կարդում…
02.12.2024 | 06:54

Կարդում է Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի հրատարակած Հայոց պատմության (!) քառահատորյակի առաջին հատորը: Այդ հատորը շուրջ 20 տարի չէր տպագրվում, քանի որ պատմաբաններն ու հնագետները չէին կարող բարիշել, թե ոնց գրեն հին շրջանի պատմությունը:

2017 թ. ակադեմիական բազմահատորյակի երրորդ հատորը առանձին գրախոսությամբ կատարյալ խոտան համարեցինք՝ դրանում առկա հակագիտականության ու վտանգավոր թեզերի համար:

Այսպիսով Նիկոլ Փաշինյանը կոպտորեն խախտում է իր իսկ կառավարության ընդունած որոշումը՝ կարդալով ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ վերնագրով վերջերս լույս տեսած հատորը: Բա ուր՞ կորավ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

Ենթադրաբար լույս տեսած հատորն ու երկու գույնով մարկերները Փաշինյանին է փոխանցել ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

Ի դեպ՝ երեկ Գյումրիում ակադեմիական ու հանրապետական գիտաժողով է տեղի ունեցել՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Գյումրի քաղաքը Վլադիմիր Իլյիչ Լենինի անվամբ անվանակոչելու հարյուրամյակի կապակցությամբ:

Կարծեմ ինչ-որ մեկը 2025 թվականը որոշել է կրթվելու տարի հռչակել: Եթե ամուսինը հարկատուներին է հերոս համարում ու իրենց պատվին կենաց ասելուց խոսում, տրամաբանորեն կինն էլ կթվելու, այլ ոչ թե կրթվելու մասին պետք է հայտարարի:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2125

Մեկնաբանություններ