Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքիայում խոսում են 82-րդ նոր նահանգի մասին՝ Հալեպ կենտրոնով

Թուրքիայում խոսում են 82-րդ նոր նահանգի մասին՝ Հալեպ կենտրոնով
17.12.2024 | 17:07

Արևմտյան և թուրքական ամբողջ պրոպագանդան ցնծում է սիրիական իրադարձություններով, հիմնականը Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացիան է գազի տեսքով՝ Կատարից, և Թուրքիայի «պատմական» տարածքների «ազատագրումը»: Թուրքիայում ցնծությունն այն աստիճանի է հասել, որ խոսում են 82-րդ նոր նահանգի մասին՝ Հալեպ կենտրոնով:

Հետաքրքիր է, որ թուրքերին դաս չեղավ Ռուսաստանի 2015 թվականի աշուն-ձմեռ «փաթեթը», և նրանք լուռ կատարում են իրենց հիմնական գործը՝ Արևմուտքի սուր գործիքի՝ ընդդեմ Ռուսաստանի:

Ինչևէ, շատ գիրացնելը միտված է լինում զոհաբերման. Ցավոք, այս ներքին ուժային կոնյուկտուրայով և այս արտաքին քաղաքական կուրսով մեզնով էլ են գիրացնելու:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 2882

Մեկնաբանություններ