ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Այս տարածաշրջանում «խաղաղության հիպոթեզով» ապրելու ռեսուրս Հայաստանը պարզապես չունի

Այս տարածաշրջանում «խաղաղության հիպոթեզով» ապրելու ռեսուրս Հայաստանը պարզապես չունի
31.01.2025 | 20:16

Գիտական աշխատանք կատարողները մշտապես քննարկում են հիպոթեզներ, որոնք աշխատանքի վերջում կա՛մ հաստատվում են, կա՛մ՝ հերքվում, կամ էլ հաստատվում ու հերքվում են մասնակի։

Պետություն և պետականություն կառուցել «խաղաղության» հիպոթեզով (կանխավարկած), դա այն է, ինչ արել ենք մենք նախորդ 34 տարիների ընթացքում։

Ի դեպ, շատերի կողմից ատելի ԽՍՀՄ-ում, մինչև 1980-ականները, պետությունը կառավարում էին պատերազմի կանխավարկածով, ինչով պայմանավորված, առավելագույնը Սառը պատերազմն էր ԽՍՀՄ-ի դեմ, իսկ դրանից անդին չափազանց վտանգավոր էր մարդկության համար։

Հայաստանը ամբողջովին կա՛մ կկառավարվի «պատերազմի կանխավարկածով», կա՛մ 2020 թվականները անընդհատ կկրկնվեն։

Այս տարածաշրջանում «խաղաղության հիպոթեզով» ապրելու ռեսուրս Հայաստանը պարզապես չունի։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4142

Մեկնաբանություններ