Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռեժիմի հետ գործակցողներն այս իշխանության շարունակականության երաշխավորն են

Ռեժիմի հետ գործակցողներն այս իշխանության շարունակականության երաշխավորն են
04.02.2025 | 13:02

Չհամագործակցությունը խաղաղ իշխանափոխության միակ գործիքն է: Դրա դրսևորումները բազում են՝ նրա ձեռքը չսեղմելուց, նրանից մրցանակներ չստանալուց մինչև նրա ղեկավարած համակարգի որոշումների չկատարում:

Հանրային ճանաչում ունեցող համագործակցողների թիվը շարունակում է զգալի թիվ կազմել, որոնք ռեժիմի հետ գործակցությունը նորմալիզացնում են, ու հենց այս մարդիկ էլ այս իշխանության շարունակականության երաշխավորն են:

Մերժեք համագործակցողներին՝ անկախ որևէ նեղ ոլորտում նրանց նշանակալի ձեռքբերումների: Մերժեք նրանց այնպես, որ նրանք դրա մասին իմանան: Հայրենիքն ու պետությունը ավելի թանկ են:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 4269

Մեկնաբանություններ