ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը (Olaf Scholz) պարտվեց ընտրություններում, հետևաբար, պետք է հեռանա

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը (Olaf Scholz) պարտվեց ընտրություններում, հետևաբար, պետք է հեռանա
24.02.2025 | 11:30

Կհեռանա նաև վերջինիս նախարարների կաբինետը, այդ թվում` Գերմանիայի ԱԳ (Auswärtiges Amt) նախարար Աննալենա Բերբոքը (Annalena Baerbock): Լավ է դա, թե վատ, չգիտեմ: Գիտեմ միայն, որ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը (German Embassy Yerevan) 2025 թ. հունվարի 31-ից սկսած կյանքի որևէ նշույլ չի ցուցաբերում:

Չի գործում սրանց ֆեյսբուքյան էջը, չեն պատասխանում հեռախոսահամարները, չեն քննվում բողոքները, նույնիսկ` սրանց ֆեյք էջերն են անհետացել: Դեսպան Կլաուդիա Բուշը դադարեցրել է Հայաստանով մեկ (հիմնականում` սահմանամերձ գոտի (?) ) ճանապարհորդություններն ու ֆոտոսեսիաները (հիմնականում` սահմանամերձ գոտուց (?) ):

Դա կարող է նշանակել, որ Հայաստանում Գերմանիայի դեսպանության աշխատակիցները վաղուց կանխատեսել էին Օլաֆ Շոլցի պարտությունը և սկսել են «հավաքել ճամպրուկները»:

Դե, ինչ: Բարի ճանապարհ, սակայն ...

Բազմիցս ասել եմ, դեսպան Կլաուդիա Բուշը «տարօրինակ» դիվանագիտական կենսագրություն ունի:

Վերջինս 2012-16 թթ. Ռամալահում Պաղեստինի ներկայացուցչությունում աշխատել է որպես «մշակույթի, քաղաքականության և մարդու իրավունքների» գծով խորհրդական, իսկ 2018-20 թթ.`Արևելյան Երուսաղեմում ինչ-որ գերմանական դպրոցի «ոչ հրապարակային» պաշտոնում:

Հիշեցնեմ, որ Ռամալահը պաղեստինյան ինքնավարության մայրաքաղաքն է, իսկ Արևելյան Երուսաղեմը պաղեստինցիներով բնակեցված Իսրայելի մի հատվածն է: Ոչինչ չպնդելով, ակնարկեմ միայն, որ Ռամալահն ու Արևելյան Երուսաղեմը միշտ գտնվել են իսրայելական հետախուզության առաջնահերթ թիրախում: Կարծում եմ` հնարավոր չէ Ռամալահում կամ Արևելյան Երուսաղեմում «մշակույթի, քաղաքականության և մարդու իրավունքների» «խորհրդատվությամբ» զբաղվել, ավելին, ինչ-որ դպրոցում «անհայտ» պաշտոնյա լինել առանց Իսրայելի հատուկ ծառայությունների իմացության:

Հայաստան գալուն պես, Կլաուդիա Բուշը անթաքույց սկսեց «հետաքրքրվել» Հայաստանի սահմաններով, օրինակ` Երասխով: Որպես այդօրինակ «հետաքրքրության» պաշտոնական վարկած է ներկայացվում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության պարեկային ծառայության հետ շփվելու Կլաուդիայի «անասելի ցանկությունը»:

Հայաստանում Գերմանիայի դեսպանի պաշտոնում Կլաուդիա Բուշի նշանակվելուց հետո, դեսպանությունը սկսել է զբաղվել ՀՀ քաղաքացիների ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՄԲ:

Այժմ, ինչպես ասացի, մեծ է հավանականությունը, որ Կլաուդիա Բուշը կազատվի Հայաստանում Գերմանիայի դեսպանի պաշտոնից:

Ի՞նչ է իր հետ տանելու դեսպանը Հայաստանից և որտե՞ղ:

Սա է խնդիրը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2363

Մեկնաբանություններ