Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Զելենսկին հեռանալու տարբերակը չբացառեց. դա ավելի արժանապատիվ է, քան զոհաբերվելը

Զելենսկին հեռանալու տարբերակը չբացառեց.  դա ավելի արժանապատիվ է, քան զոհաբերվելը
25.02.2025 | 17:30

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ ակնարկեց իր հրաժարականի հնարավորության մասին:

Բոլոր արկածախնդիրների տրանսֆորմացիան նույն ընթացքն ունի. կարգավորման բալանսավորված տարբերակների մերժում, աշխարհաքաղաքական սխալ հաշվարկներ, ֆիասկո, հետո՝ մեղավորների փնտրտուք:

Հայկական էլիտան պատերազմից հետո չկարողացավ զոհաբերել Փաշինյանին՝ երկրի գահավիժումը կանխելու համար:

Կգնա՞ այլ քայլին Ուկրաինայի էլիտան:

Դժվարանում եմ ասել, բայց Զելենսկիի շրջապատում անհամաձայնություն ձայներ, այնուամենայնիվ, լսվում են:

Զելենսկին հեռանալու տարբերակը չբացառեց. թերևս, գիտակցում է, որ ինքնակամ հեռանալն ավելի արժանապատիվ է, քան մեծ գործարքներում զոհաբերվելը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 17288

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ