ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Հայրենիքը օրվա իշխանությունը չի

Հայրենիքը օրվա իշխանությունը չի
05.05.2025 | 16:03

Հնդկաստան-Պակիստան, եռացող Մերձավոր Արևելք, Իսրայել-Պաղեստին-Եմեն-Լիբանան-Սիրիա-Իրան: Թուրքիա-Սիրիա-Իրաք-Հունաստան ․․․ Ցանկը երկար է, ու այս ամենը մեր շուրջ է տեղի ունենում, Հայաստանի շուրջ է տեղի ունենում։ Ձեռքներս ծալած նստելու իրավունք չունենք պարզապես։ Ու էս հոգսը միայն Հայաստանում ապրողների վրա չպետք է լինի։ Սփյուռքը, կապ չունի՝ հին, թե նոր Սփյուռք, ցանկալի է, որ մասնակից լինի Հայրենիքի հզորացման գործին։ Ինչով կարող են․․․ Հավատացեք, ոչ մի ակցիա Արցախի շրջափակման դեմը չառավ, ոչ մի ակցիա Արցախի հայաթափման դեմը չառավ, միայն մի ակցիա կա, որ կարող է իրավիճակ փոխել՝ դա միաբան ու միասնական հզորացման գործին տրվելն է: Օրվա իշխանությանը ինադ անել և քամակներս տալ գելերին, ինչպես հայկական հին ասացվածքն է ասում, նշանակում է՝ մնանք անհայրենիք: Հայրենիքը օրվա իշխանությունը չի, Հայրենիքը մնայուն է, ցանկացած իշխանություն՝ գնալական, պարզապես այնպես անենք, որ այդ Հայրենիքը ավելանա ու չպակասի, իսկ պակասածն էլ հետ բերենք: Ինչպե՞ս: Ես ու իմ գաղափարակից ընկերները գտել ենք ձևը, թե կուզեք, դուք էլ միացեք, հատկապես՝ Սփյուռքում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, ՌԴ-ում բնակվող ընկերներ ջան․․․

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2004

Մեկնաբանություններ