Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Փաշինյանի վերջին շանսը

Փաշինյանի վերջին շանսը
08.05.2025 | 17:37

«Եթե այս ուրբաթ լինեն ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի՝ հավաքելով 50+1%»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Ինչքան էլ այս հայտարարությունն իրականությունից կտրված լինի, թվում է սովորական կառավարող կուսակցության համար, որը վերարտադրվելու մոլուցք ունի:

Սակայն ավելի շատ տպավորություն է, որ Սիմոնյանը փորձել է կոտրել հոգեբանական այն մանթրաժը, որում հայտնվել են իր կուսակիցներն ու ՔՊ համակիրները՝ Գյումրիի ընտրություններից հետո:

Ինչքան էլ Գյումրիի ընտրությունները չեն կարող համապետականի համար մոդել հանդիսանալ, անհայտ է, որ դրանք առնվազն ցայտուն դարձրեցին, որ ՔՊ-ն 50+1 % հավաքելու իրական հնարավորություն այլևս չունի, ավելին՝ խորհրդարանում կամ որևէ ավագանիում հայտնվելու է «անպատվաբեր մենության» մեջ՝ պսևդոարևմտամետների կանխատեսելի ֆիասկոյի պայմաններում:

Այնուամենայնիվ, ինչի՞ վրա է Փաշինյանի կամ ՔՊ հաշվարկը:

Այն «հետևողականությունը», որով վերջին օրերին խրախուսվում է յուրայինների խուլիգանությունը՝ հուշում է, որ Փաշինյանը չի բացառում անգամ էլեկտորալ «հեղաշրջման»՝ ընտրությունների կեղծման հնարավորությունը:

Մյուս կողմից, հնարավորինս գեներացվելու է հակառուսական նարատիվը:

Պատահական չէ, որ Արսեն Թորոսյանը հայտարարում է՝ Մոսկվայից փորձում են համակարգված ազդել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա:

Իշխանական պատգամավորը որպես հիմնավորում կրկնել է այն, ինչ նաև Ազգային ժողովի նախագահն էր ասել, թե Ռուսաստանի կենտրոնական իշխանությունն այդ նպատակին հասնելու համար Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում:

2026-ը Փաշինյանի վերջին շանսն է՝ քաղաքակիրթ հեռանալու:

Դատելով իշխանության ագրեսիվ վարքագծից՝ Փաշինյանն այդ շանսից օգտվել չի պատրաստվում:

Բայց դրանից իշխանության մնալու նրա շանսերը չեն ավելանում, փոքրանում է Փաշինյանի անցնում հեռանալու հնարավորությունը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 201

Մեկնաբանություններ