ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Հպարտանալու բանը

Հպարտանալու բանը
08.05.2025 | 19:02

Կառավարությունում ո՞վ կա, ուրեմն տեղեկացրեք, որ.

- Կարիք չկա առաջնորդվել մամուլի հրապարակումներով, բավական է առաջնորդվել վերջին յոթ տարվա իմ հրապարակումներով ու դրա արդյունքում կառավարության անդամների կեսը կհայտնվի ԱԱԾ-ի պադվալներում:

- Իմ գրառումներում ես մշտապես հղումներ եմ տալիս հարուցված քրեական գործերին՝ իշխանության ներկայացուցիչների ու նրանց սատարողների մասնակցությամբ իրականացված քրեորեն պատժելի գործողություններին, ամենայն մանրամասնություններով տեղեկացնելով գողությունների, փողերի լվացման, ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման ու իմ հանդիպումների ու տեղաշարժի գաղտնի մշտադիտարկումների մասին:

- Թավշյա, ոչ բռնիի առաջնորդին մանրամասնորեն շարադրված իմ նամակները մնացել են անպատասխան, իսկ հարուցված քրեական գործերն այդպես էլ չեն մտնում դատաքննության փուլ:

Հետևաբար,

- Հայաստանի Հանրապետությունում չկա դատական իշխանություն, պետք չի սուտ խոսել: Կան ընդամենը զանգովի կատարածուներ:

- Երբ որ խորհրդարանական ընդիմությունն ինձ հրավիրի Ազգային ժողով՝ ԱԺ պատգամավորների ու կառավարության անդամների ներկայությամբ վերոնշյալ հանցագործությունների մասին իրազեկելու համար, ապա հրաշալի առիթ կստեղծվի որոշ մարդկանց հետ տեղում հենց «դու»-ով խոսելու համար:

Այ որ չեք հրավիրում Ազգային ժողով, դրա համար էլ Ձեր վրա գոռգռում են:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2139

Մեկնաբանություններ