Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Այսօր մեռնել, վաղը ապրել... հուշերում

Այսօր մեռնել, վաղը ապրել... հուշերում
23.05.2025 | 19:12

Պոետիկ խառնվածքով, երազկոտ պատանու տեղը ռազմի դաշտը չէ:

Ոչ էլ հարթակը, որտեղ քաղաքական, հայրենասիրական ռոմանտիզմի փոխարեն բազում անչափահաս կարիերիստներ փորձում են ինքնահաստատվել: Րաֆֆու ԹԱԹՈՍՆԵՐԻ պես կամ ԲՈՀԵՄԱԿԱՆ միջավայրում դեռևս չկայացած, բայց իրենց ԲՈՄՈՆԴԻ մեջ տեսնող այդ շերտը չի կռվելու:

Նրանք սիրում են կյանքը և սիրել ու սիրվել են ուզում: Չշտապենք մեղադրել նրանց:

Մերօրյա հարուստները կամ նրանց ՄԱԺՈՐ զավակները կարողություն ու պաշտոն են ձեռք բերել ոչ վեհ մարդկային գաղափարների իրականացման համար: Նրանք Հայրենիքին տանկ ու ինքնաթիռ կնվիրեն, բայց կյանքը՝ երբեք:

Խենթերի մի տեսակ կա, որն ամուսնացել է իր պատանքի հետ, որն արցունքոտ աչքերով ինքնամոռաց ֆիդայական երգ է երգում ինքնաձիգը ձեռքին:

Ահա նա, այդ նա է Հայրենիքի զինվորը:

Հենց նրանք են, որ կյանքը զոհասեղանին դնելով, իրենց ետևից ազգն են տանում դեպի անմահություն: Հայրենիքը թանկ է, սակայն ոչ այն պատճառով, որ այն ցեղիդ բնօրրանն է, այլ այն ունենալու համար վճարված չափազանց թանկ գինը:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Հ.Գ.

Հիշում եմ, դպրոցական էի, մեր տան ռադիոն թուրքերեն բալա բալա էր ողբում:

-Մամ,- զարմացած հարցնում եմ,- ինչի թուրք մամաներն էլ ե՞ն լացում, չէ՞ որ կոտորողն իրենք են եղել:

-Մոր սիրտ է, զավակի կորուստն է ողբում,-ասաց մայրս:

Տափաստանում, երբ գայլի ոռնոցն է ընկերդ, ի՞նչ մամա, ի՞նչ բալա,- խորհում էի ես:

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ