ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Ովքե՞ր են Team-ի «թիմականները»

Ովքե՞ր են Team-ի «թիմականները»
28.11.2025 | 13:54

Team Telecom Armenia-ն ընդհատա՞կ է անցել:

Ուրեմն, զանգում են:

Ասում են` Team-ից է:

Սաթենն է:

Ազգանունն եմ հարցնում: Հրաժարվում է:

Ասում է` չեմ ասելու «ելնելով անվտանգության նկատառումներից»:

Պատասխանում եմ, որ սովորաբար` «անվտանգության նկատառումներից ելնելով», վտանգավոր են անազգանուն անձինք:

Ավելացնում եմ, որ սովորաբար ազգանունները չեն բացահայտում ահաբեկիչները, շահախարդախներն ու ֆեյքերը:

Սաթեն անազգանունն ավետում է, որ Team-ում այդպես է, լիարժեք չեն ներկայանում:

Ի պատասխան հարցրեցի` այդ դեպքում, Team-ի «թիմականներն» ահաբեկի՞չ են, շահախարդա՞խ են, թե՞ ֆեյքեր:

Սաթեն անազգանունը բազմաբովանդակ լռեց: Այդպես էլ չներկայացավ: Team-ի «թիմականների» վերաբերյալ եզրակացությունը թողեց ինձ վրա: Այժմ մտածում եմ. ովքե՞ր են Team-ի «թիմականները»:

Նկարում` Ուսամա Բեն Լադենն է, որը Team-ի հետ որևէ կապ չունի, քանզի վերջինիս անունն ու ազգանունը գաղտնի չէ:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 1237

Մեկնաբանություններ