ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Էսօր մայրենի լեզվի օրն է

Էսօր մայրենի լեզվի օրն է
21.02.2025 | 16:30

Հիշում ե՞ք` «Շտիռլիցի» մեջ, որ բժիշկն ասում ա՝ անկախ նրանից, թե քանի տասնյակ տարի ես ուրիշ երկրում ապրել ու ուրիշ լեզվով խոսել, երկունքի ցավերի մեջ քո ծննդավայրի բարբառով ես գոռում «մամա»։ Դա բացարձակ ճշմարտություն ա։ Կյանքի առաջին տարիներին մարդու մոտ ստեղծվում ա լեզվի էն շերտը, որով մարդն իր կյանքի ընթացքում արտահայտում ա իր ամենախորը զգացմունքները։ Նոր ձևավորվող զգացմունքներն էդ ճանապարհով ճանաչվում են, նյութականանում ու ամրապնդվում։ Դա էն նախալեզվական ամորֆ զանգվածն ա, որը լցվում ա բնությունից տրված կաղապարի մեջ ու հիմք դառնում լեզվի հետագա զարգացման համար։ Դա հնարավոր չի փոխել, ինչպես հնարավոր չի փոխել մանկությունը։ Մանկությունը կարելի ա մոռանալ ու դժբախտ ապրել ամբողջ կյանքում, բայց փոխել հնարավոր չի։

Կարելի ա ապրել ուրիշ երկրում, տեղացիներից շատ ավելի լավ տիրապետել էդ երկրի լեզվին, անգամ մոռանալ մայրենի լեզուն, բայց էդ շերտը երբեք չի փոխարինվի ուրիշ լեզվով։ Դրա համար հարկավոր ա նորից ծնվել ու ապրել էդ տարիները։

Ուրիշ լեզուները կարելի ա սովորել, բայց մայրենի լեզուն ձեռք բերովի չի, այլ բնածին հատկանիշ ա, ճակատագիր, ինչպես ազգությունը կամ ծննդավայրը։ Մայրենի լեզուն միայն հաղորդակցության միջոց չի, այն նաև օրգանիզմի պաշտպանական ֆունկցիա ունի, որը մարդու համար շատ կարևոր ա՝ անկախ նրանից, նա գիտակցու՞մ ա դա, թե չէ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7236

Մեկնաբանություններ