ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

ՆՓ-ն երեք նախագահների կոպիտ սխալների մարմնացումն է

ՆՓ-ն երեք նախագահների կոպիտ սխալների մարմնացումն է
25.12.2024 | 10:30

Օգտվեմ առիթից և մեկ անգամ էլ ասեմ այն, ինչ քչերն են ասում, իսկ քարոզչական դաշտում գրեթե ոչ ոք չի ասում:

Շատ պոպուլյար դարձավ այն թեզը, թե նփ-ն հայ ժողովրդի արատների հավաքական կերպարն է: Գուցե: Բայց նա նաև ՀՀ երեք նախագահների կոպիտ սխալների մարմնացումն է: Եվ եթե առաջինի հետ օբյեկտիվորեն հանաձայն եք, ապա երկրորդ թեզին հակափաստարկներ պարզապես գոյություն չունեն:

Առաջին նախագահը հակաարցախյան դիրքեր գրավեց և ամբողջ ակադեմիական դաշտը լցրեց նմանատիպ թեզերով, մոլորություններով, կեղծ համոզմունքով, թե իբր «Արցախը ոսկոր է ՀՀ զարգացման ճանապարհին», որ մեր ուժը պիտի լինի անպաշտպանությունն ու միջազգային օրենքին անվերապահորեն ենթարկվելը:

Երկրորդը Առաջինի դեմը չառավ, չչեզոքացրեց այդ հակապետական և հակահայկական թեզերը, չաշխատեց հանրության հետ՝ թողնելով, որ բամբասանքն ու ապազգային թեզերը գերակայեն նրա շարքերում, ոչ թե՝ քաղաքացիական դիվանագիտությունը:

Երրորդը, միջազգային հանրությանը պարբերաբար զիջելով, զինված հեղաշրջման կազմակերպչին ազատ արձակեց ու բերեց խորհրդարան, սկսեց խաղաղության պլատֆորմ խաղալ թշնամու հետ, գրպանային ընդդիմություն ստեղծեց իր համար, ապա, տրվելով միջազգայինների պահանջին, փոխեց կառավարման համակարգը, Սահմանադրությունը, պետության ուժը փոխարինեց իշխանության ուժով, թուլացրեց ազգային դիրքերը՝ աչք փակելով օտար գործակալական ցանցերի ընդարձակման վրա, ինքն իրեն մշտապես խաբեց, թե «ամենը վերահսկողության տակ է», ի վերջո, աղետի նախաշեմին իշխանությունը հանձնեց թշնամական ուժերին:

Հիմա էլ երեքով չեզոք դիրք են զբաղեցրել, թույլ և խոցելի զինվորներ են լցրել դաշտ՝ իրենց իսկ ծնած հրեշի դեմ:

Չի՛ աշխատում, այլ բան մտածեք:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2450

Մեկնաբանություններ