Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Ամեն անգամ չէ, որ ձեռք կմեկնեն, ու կկարողանաս ծնկած տեղից վեր կենալ

Ամեն անգամ չէ, որ ձեռք կմեկնեն, ու կկարողանաս ծնկած տեղից վեր կենալ
12.12.2024 | 11:09

Գյուղերում ապրող մարդիկ միշտ ձգտում են ինքնաբավ լինել։ Որպես կանոն, գյուղերում ավելի հեշտ է դիմակայել սովին, կենղացային խնդիրներին, քան քաղաքներում։ Հենց դա է պատճառը նաև, որ, օրինակ, 90-ականներին շատ-շատերը քաղաքներից տեղափոխվեցին գյուղեր, որպեսզի ավելի քիչ կախված լինեն խանութներից, ընդհանուր կոմունալներից։ Սա հստակ ցուցիչ է, որ մազաչափ ինքնաբավությունը խիստ անհրաժեշտություն է, և ցանկացած քաղաքացի պետք է ձգտի դրան։ Իսկ եթե քաղաքացին է ձգտում ինքնաբավության, ուրեմն նաև պետությունը պետք է ձգտի ինքնաբավության։ Ասել եմ ու կասեմ՝ զենք, զինամթեքր գնելը շատ քիչ է, որպեսզի մենք ապահովենք անվտանգային միջավայր, մեզ համար կենսական նշանակությունի ունի սեփական ռազմարդյունաբերությունը, որպեսզի գոնե մի փոքր տոկոս ինքնաբավ լինենք․․․ Ամեն անգամ չէ, որ ձեռք կմեկնեն, ու կկարողանաս ծնկած տեղից վեր կենալ, պետք է ի վիճակի լինես ունենալ ամուր ձեռնափայտ, որի վրա հենվես ու ոտքի կանգնես: Մենք ենք ու մեր խնդիրները, խնդիրներն ինքնուրյուն լուծելու, հաղաթահարելու համար էլ աշխատել է պետք, ոչ թե աշխատելու տպավորություն ստեղծել:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2239

Մեկնաբանություններ