01.12.2017|
11:18
Բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Հարություն Հովնաթանը (Կարապետյան) դարձավ 80 տարեկան: Գեղեցիկ հոբելյանին նվիրված տոնական միջոցառում տեղի ունեցավ «Ջավախք» հայրենակցական միությունում, որտեղ հավաքվել էին գրողի հարազատները, ընկերները` Հայաստանից և Ջավախք աշխարհից: Ծննդյան տոնի առիթով Հարություն Հովնաթանը պարգևատրվեց «Հովհաննես Թումանյան» և «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալներով: