Վերջերս ԱՄՆ-ի ընդունած հակաիրանական պատժամիջոցները մեկ անգամ ևս երկարացնելու որոշումը պատճառ դարձավ, որ Իրանն ընդունի մի ամբողջ շարք որոշումներ ու ձեռնարկի քայլեր, որոնց էությունն ու իրական հետևանքները, անտարակույս, ստիպված կլինի իր մաշկի վրա զգալու արդեն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը:
Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադարձնելու շուրջ վերջին երկու ամիսներին բավականին շատ խոսակցություններ են շրջանառվել։ Հիմնական թեման այն առանցքում էր, թե ժողովուրդն ու աշխատավորներն աղաչում-խնդրում են վերջինիս, որ վերադառնա մեծ քաղաքականություն։ ԲՀԿ նախկին առաջնորդի պատուհանների տակ կանգնելով, վանկարկելով՝ փորձ է արվում ձևավորել հասարակական պահանջ։
1993 թվականից սկսած, մի խումբ գիտնականների ու ինժեներների նախաձեռնությամբ, մշակվել է մի համալիր ծրագիր, որը մեր հանրությանը արդեն հայտնի է որպես Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագիր:
Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը համաձայնություն տվեց երկիրը ԵՄ-ից դուրս բերելու կառավարության ծրագրին: 448 պատգամավորներ կողմ էին, դեմ էին 75-ը: Բրյուսելի հետ բանակցությունները կսկսվեն եկող տարի մարտին:
Մի քանի թերթեր ուշադրություն են հրավիրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վրա, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, շատերի կարծիքով, «ազատ աշխարհի վերջին հույսն է»:
Դեռ մեկ տարի առաջ Ռուսաստանն ու Թուրքիան գործնականում պատերազմի շեմին էին, այս շաբաթ Մոսկվա է մեկնել Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը՝ գրում է Der Spiegel-ը:
Թրամփի, Պուտինի, Էրդողանի հաջողությունները ծանրագույն հետևանքներ են ունենալու: Ավտոկրատների առանցքը սպառնում է ազատ ժողովրդավարական պետություններին և նրանց հիմնարար արժեքներին՝ գրում է Մարտին Կլինգստը Die Zeit-ում:
Դե ինչ, պարոնայք երդվյալ ատենակալներ, ձմեռը եկավ, մայրաքաղաքում` անձրևով, մարզերում՝ ձյունով, լեռնանցքերը փակուբաց են անում, ճանապարհներին մերկասառույց է, Լարսը ևս բացուփակ է՝ ձնահյուսի վտանգից:
Ինչո՞ւ է պետք բարեփոխել Հայաստանը. թերևս մեզ շրջապատող ամոթի ու ամաչելու տհաճությունը չզգալու և չապրելու համար, որոնք պարզապես ստորացուցիչ են մարդ-արարածի պարագայում:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...