Սերժ Սարգսյանի այս այցը Մոսկվա որքան «անհետաքրքիր» էր պաշտոնական տեղեկատվության տեսակետից, բազմակի հետաքրքիր է դառնում այցին հաջորդած տեղեկությունների տեսակետից:
Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:
Սեպտեմբերի սկզբին աշխարհի բոլոր լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ Սիրիայի կառավարական բանակը` տեղի աշխարհազորայինների հետ, հզոր հակահարձակում է իրականացրել սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող Զաբադանի քաղաքի վրա։
Սեպտեմբերի 8-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գրոդնոյում էր՝ մասնակցում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ու մյուս վարչապետերի հետ քննարկում էր ինտեգրացիոն փոխգործակցությունը:
Դեռ երեկ հարց էր, թե ՀՀ նախագահը ի՞նչ է քննարկել ՌԴ նախագահի հետ Նովո-Օգարյովոյում իր աշխատանքային այցի ընթացքում: Անսպասելի արագ այդ հարցը ստանում է իր պատասխանը միանգամից մի քանի ուղղությամբ: Եվ, որ հատկապես կարևոր է, այս դեպքում պատասխանը ներառում է ոչ միայն Սերժ Սարգսյանի բարձրացրած հարցերը, այլև Վլադիմիր Պուտինի տված պատասխանները:
Թուրքիան իր պատմության մեջ ամենասաստիկ ճգնաժամն է ապրում, որի համեմատ խամրում են զինվորական կամ պետական հեղաշրջմամբ ավարտված բոլոր նախորդները։ Խորհրդարանական վերջին ընտրություններում հարաբերական հաջողության հասած ընդդիմադիր կուսակցությունների հետ ընդհանուր լեզու գտնել չցանկանալն ու կառավարության միայնակ ձևավորման իրավունքը կորցնելը հարցականի տակ են դրել նաև պատրաստվող սահմանադրական ռեֆորմը։
Կեսարների ամիս օգոստոսին Հայաստանում շոգ էր, քառասունն անց, արևի տակ դանդաղ ճմլկոտող քաղաքում քաղաքական կյանքը մեկ մարում էր, մեկ բռնկվում: Հիմնականում Բաղրամյան պողոտայում:
Փառավոր ճակատագիր ունի Հովհաննես Մանուկյանը, գուցե ինքը այս պահին չհամաձայնի, բայց փաստ է: Վրաստանի դեսպան էր, հետ կանչեցին, դեսպան նշանակեցին Յուրի Վարդանյանին՝ ծանրամարտի չեմպիոնի, որ նույնքան նախարար էր, որքան՝ դեսպան:
Ի՞նչ է ուզում անել Թուրքիան պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործելու համար։
Դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել է Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան-Էգեյան գոտին...