ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 
  • Պարապ ժամանակի խաղալիքատեր և  սովորական մի մարդ պարոն Լևոն Ջավախյանին

    Պարապ ժամանակի խաղալիքատեր և սովորական մի մարդ պարոն Լևոն Ջավախյանին

    16.07.2013| 00:30
    Խոսքիս վերնագիրը «Իրատես de facto»-ում (թիվ 36, 45, 2013) պարոն Լևոն Ջավախյանի արտահայտած միտքն ու փակագծված ստորագրությունն է: Ամենայն հարգանքով վերաբերվելով Ջավախյանի խոսքուզրույցին, պիտի տարակուսանքով նշեմ, որ շատ հաճախ էլ զարմանք են պատճառում սովորական այս մարդու մտածում-պնդումները, որոնց թերևս չարժեր անդրադառնալ:
  • Հավի բդերից մինչև միասեռականություն

    Հավի բդերից մինչև միասեռականություն

    16.07.2013| 00:27
    Մայրաքաղաքի փողոցներում եվրոպական ինչ-որ հեղինակավոր կազմակերպություն ակտիվ հարցումներ է անցկացնում քաղաքացիների շրջանում` պարզելու` ուրա՞խ են արդյոք հայաստանցիները եվրոպական արժեքները Հայաստան ներմուծելու համար: Հարցումն ինքնին զարմանալի չէր, քանի որ թափանցիկ և միանգամայն արդեն իսկ շոշափելի էին դրա նպատակները, այն է` տնտղել հայ մարդու դիրքորոշումը, զգոնությունը, ազգային ինքնագիտակցությունը` նրան հնարավորինս արագ ու հեշտությամբ կուլ տալու, ազգային նկարագիրը ոչնչացնելու և գլոբալիզացիա կոչվող չարորակ գոյացության մեթաստազների տարածման ուղղություններն իրենց համար առավել հստակեցնելու, այսպես կոչված, հոգևոր համահարթեցման «ճանապարհային քարտեզը» գծելու համար:
  • Մոտ ժամանակներս անհնար է  ԱՄՆ-ի ռազմաբազաներ տեղակայել  Ադրբեջանի տարածքում

    Մոտ ժամանակներս անհնար է ԱՄՆ-ի ռազմաբազաներ տեղակայել Ադրբեջանի տարածքում

    16.07.2013| 00:24
    Ադրբեջանը դարձել է ԱՄՆ-ի ռազմական բազավորման կարևոր վայր, ինչն ունի երկու նշանակություն` անվտանգության ապահովում Կասպից ծովի ավազանում և ռազմական տարանցման ապահովում Աֆղանստանում ռազմական գործողություն իրականացնող ՆԱՏՕ-ի զորամիավորումների համար։
  • Չինական դիվանագիտության գաղտնի զենքը (մաս երկրորդ)

    Չինական դիվանագիտության գաղտնի զենքը (մաս երկրորդ)

    15.07.2013| 13:27
    Նույն ժամանակներում Կոնֆուցիոսի փիլիսոփայությանը զուգընթաց Չինաստանում սկիզբ է առնում ոչ պակաս կարևոր մի ուսմունք, որն ունի կիրառական մեծ նշանակություն ռազմական գործում, միջազգային հարաբերություններում և դիվանագիտությունում:
  • Կոնֆուցիոսից սերող դիվանագիտությունը. Չինաստան (մաս առաջին)

    Կոնֆուցիոսից սերող դիվանագիտությունը. Չինաստան (մաս առաջին)

    13.07.2013| 13:21
    Եվրոպական դիվանագիտական դպրոցը սկիզբ է առնում Հին հունական դիվանագիտությունից, երբ Ք.ա. V դարում Հելլադայի քաղաքակրթության, գիտությունների և արվեստների ծաղկման շրջանում այն ձևավորվեց որպես ինստիտուցիոնալ մեխանիզմ և սկսեց ակտիվ դեր խաղալ պոլիս-պետությունների արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների մեջ:
  • Չավարտված ամռան դասերը

    Չավարտված ամռան դասերը

    12.07.2013| 12:34
    Հրեշտակներ երկրի վրա չկան ու չեն լինելու: Սա` մեկ: Ամառ է, ու քաղաքականությունը անցել է վաստակած դադարի: Սա` երկու: Քաղաքականությամբ կյանքը չի սկսվում ու չի ավարտվում: Սա` երեք: Եվ ընդհանրապես, գնացեք, ձեզ համար ապրեք, ի՞նչ եք ուզում: Ապրել չի՞ լինում: Գնալ-գալ չի՞ լինում: Իսկ ո՞վ էր ձեզ դրախտ խոստացել: Եվ ընդհանրապես, եթե երկրի վրա հրեշտակներ չկան, կա՞ դրախտ, թե՞ միայն դրախտի գոյության ցանկությունն է դրախտի գոյությունը հիմնավորում:
  • «Եկավ, տեսավ,  համոզեց»

    «Եկավ, տեսավ, համոզեց»

    12.07.2013| 12:33
    Շտեֆան Ֆյուլեի այցը ստացվեց: Եթե չասենք ավելին: Նա «փափուկ» վայրէջքով վերջին օրերի դիլեման տարավ լուծման: Ընդ որում, կարևորն այս դեպքում այն չէր, որ արևմտյան նրբագեղությունն ուղղակի անկյուն քշեց ռուսական կացնոտ սապոգահոտը` ցուցանելով դիվանագիտական մաստեր-կլաս: Ֆյուլեի ասածների ենթաշերտերում ավելին կար, քան կարելի էր սպասել:
  • Գլուխ չեն հանում

    Գլուխ չեն հանում

    12.07.2013| 12:26
    Հայաստանյան ներքաղաքական դաշտը նման է ճահճի, որի ընդերքում բլթբլթացող բուռն գործընթացներ են տեղի ունենում։ Որ երբեմն-երբեմն պայթող պղպջակների «բխկբխկոցները» կամյու-կաֆկա-շեքսպիրյան արժեզրկում են «պարտադրում» հանրությանը:
  • Վրաստանի ցանկացած ապագա նախագահ կհամագործակցի Ռուսաստանի հետ

    Վրաստանի ցանկացած ապագա նախագահ կհամագործակցի Ռուսաստանի հետ

    12.07.2013| 12:10
    Վրաստանում բավական հակասական իրավիճակ է ստեղծվել, ինչն անհնար է չտեսնել` վերլուծելով այդ երկրում տիրող իրադրությունը։ Պետք է ուշադրության առնել այն հանգամանքը, որ ոչ լրիվ ինը տարվա ընթացքում Մ. Սաակաշվիլին ու նրա թիմը կարողացել են 5-6 անգամ մեծացնել երկրի ՀՆԱ-ն ու պետբյուջեն, ինչն արտակարգ երևույթ է Արևելյան Եվրոպայի համար։ Ստեղծվել է նոր վարչահամակարգ, մեծ քայլեր են արվել իրավակարգի հիմքեր գցելու համար, և ներկա իրավիճակը չի կարելի համեմատել Է. Շևարդնաձեի ժամանակների հետ, երբ պետությունը կշիռ չուներ, երկրում քաոս էր տիրում, իշխանությունն առանձին քայլերով ու հայտարարություններով էր իրեն զգալ տալիս։
  • Սխալ, որն այդպես էլ չի ուղղվում

    Սխալ, որն այդպես էլ չի ուղղվում

    11.07.2013| 19:05
    Նոր իրողությունները ստիպում են հայաստանյան քաղաքական միավորներին և գործիչներին փնտրել նոր, ավելի արդյունավետ մարտավարական մոտեցումներ և հնարքներ, հատկապես, երբ 2012-2013 թթ. քաղաքական սեզոնում միայն ՀՀԿ-ն կարողացավ հաջողել և առաջիկա 5 տարիների համար ձևավորել իշխանություն: Այս առումով բարդացել է հատկապես ՀԱԿ կուսակցությունների դաշինքի և ՀՀՇ հիման վրա ձևավորված ՀԱԿԿ-ի գործը, քանզի Տեր-Պետրոսյանի հետևորդները ոչ միայն չկարողացան իշխանության գալ, այլև կորցրին անդամների և համակիրների մի հսկայական բանակ: