Սկսվեց շների սպանդը։ Ես հաստատ գիտեի, որ սա լինելու է։ Վերջին օրերին էնքան ատելություն թափվեց, որ ուրիշ ճանապարհ չկար։ Ամեն մի լավ չմտածված գրառում, ամեն անհեռատես կարծիք, օդում անպատասխան թողնված ամեն հարց մի քայլով մոտեցրեց էս օրը։
Սպիտակի գերեզմանատանը, միևնույն մահվան թվով` «7-ը դեկտեմբերի, 1988 թ.», հարյուրավոր շիրիմների կողքին կա մի գերեզման առանց խաչի և նկարի։ Հուշաքարի վրա միայն անուն է` «Ժուժա»։
Գրաճանաչ ՀՀ քաղաքացիները հիշում են Արցախում ՀԴՄ չտրամադրելու աղմկալի պատմությունը։ Դեպքը կատարվել էր Քարվաճառի տարածքում գործող ռեստորանում, որտեղ ՀՀ վարչապետ դարձած լրագրողը ռեստորանում մի հզոր ղալմաղալ էր սարքել, զանգով կանչել էր նախկին Արցախի ՊԵԿ նախկին ղեկավարին, ձեռքը խփել սեղանին և ստիպել էր ՀԴՄ չտրամադրելու փաստով վարչական տուգանքներ կիրառել իբրև թե չարամիտ տնտեսվարողի նկատմամբ։
Դեկտեմբերին արևը չէր տաքացնում և նա ստիպված շարունակում էր քայլել, որ մի քիչ տաքանա ու գուցե ուտելու մի բան ճարի երկրաշարժից ավերված քաղաքում։ Ամենուր նույն հոտն էր և իրեն թվաց կորցրել է հոտառությունը։ Հարազատ քաղաքը դարձել էր անծանոթ ու նրա ականջին հասնող մարդկային ձայները մի տեսակ օտար էին, իսկ դեմքերը միանման։ Փողոցն ամայի էր ու վերջը չէր երևում, որովհետև ոչինչ չէր երևում բացի փլատակներից։ Հեռվից մի աշխատող մեքենայի ձայն էր լսվում, որ երբեմն ընդհատվում էր ու նորից շարունակվում։
Այսօր ուզում եմ գրել, իմ սիրելի, խելացի, գեղեցկուհի, բարի, լուսահոգի հորաքրոջ մասին։ Նա յուրահատուկ անձնավորություն էր, նրա նմաները, ցավոք, շատ քիչ են, և դա կհաստատեն բոլոր նրանք, ովքեր առիթ են ունեցել շփվելու նրա հետ։
Արամ Սարոյանի կամ քեռի Արամի անունը հայությանն ու աշխարհին հայտնի դարձավ Վիլյամ Սարոյանի շնորհիվ: Մեծանուն գրողը իր ստեղծագործություններում, հուշերում ու զրույցներում հաճախ է անդրադարձել իր մորեղբորը , որի հետ կապված էր վաղ մանկությունից մինչև իր կյանքի մայրամուտը: Այն մորեղբորը, որը Ֆրեզնոյի իր փաստաբանական գրասենյակում ընդունել էր Զորավար Անդրանիկին ու աչքերը լցրել ազգային հերոսից ստացած տպավորություններից (Վ.Սարոյան, «Հայաստանի Անդրանիկը»):
Ադրբեջանն ու Հայաստանը, 1988 թվականից սկսած, կանգնած էին ռազմավարական բարդագույն որոշման առաջ։ Ադրբեջանն իր որոշումը կայացրել էր, իսկ Հայաստանը կայացրել էր «կես որոշում»:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...