Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
22.11.2013 | 00:01

Բայց մահկանացուն՝ վախճանված մարդը, գնում է և է՛լ գոյություն չունի։ Ծանծաղում է ծովն իր ժամանակին. սպառած գետերը ցամաքում են, նույնպես մարդիկ թե ննջեն, է՛լ վեր չեն կենա։ Մինչև երկինքը իսպառ չլուծվի, չեն զարթնի քնից։ ՈՒ երանի թե գերեզմաններում պահեիր դու ինձ, մինչև որ անցներ բարկությունը քո, և ժամանակ ինձ նշանակեիր, հիշեիր դու ինձ։ Մարդը թե մեռնի, կապրի՞ նա դարձյալ՝ ամբողջացնելով օրերն իր կյանքի։ Պիտի սպասեմ, մինչև որ կրկին գոյություն առնեմ։


Հոբ 14. 10-14

Դիտվել է՝ 2073

Մեկնաբանություններ