ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

«Լիդիանը» կարող է նահանջել

«Լիդիանը» կարող է նահանջել
13.11.2018 | 01:20

Ամուլսարի հանքի շահագործման հարցը դեռևս շարունակում է առկախ մնալ, իսկ կառավարությունն էլ չի կողմնորոշվում՝ խնդրի ինչ լուծում գտնի, որ թե՛ գայլերը կուշտ լինեն, թե՛ ոչխարները՝ անվնաս:


«Հանքավայրի շահագործման ձգձգումը «Լիդիան Արմենիայի» բաժնետերերի սրտով չէ, և արևմտյան ներդրողները, հավանական է, հոգնեն քաշքշուկից ու հետ քաշվեն: Վերջիններս, եթե անգամ Հայաստանի կառավարության «օքեյը» ստանան, գուցե փոշմանեն հանք շահագործելու մտքից, քանի որ վստահություն չունեն, թե աշխատանքները հետագայում էլ չեն խոչընդոտվի»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:


Մեր տեղեկություններով՝ առաջացած աղմուկը կարող է կապված լինել Ամուլսարն արևմտյան ներդրողներին չվստահելու հանգամանքի հետ: «Ինչքան էլ նրանք ասեն, թե գերժամանակակից տեխնոլոգիաներով են ոսկի կորզելու, ինչը կարող է օրինակ լինել մյուս հանքավայրերի համար, այս նախագծով հետաքրքրված են նաև ռուսական որոշ ընկերություններ, և չի բացառվում, որ ներկա իշխանությունները, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, հանքավայրի շահագործման վեկտորը թեքեն հենց այդ ուղղությամբ»,- ասաց մեր զրուցակիցը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 8247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ