Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Բոլորին հերթով փչացնում է՝ օգտագործում ու դեն շպրտում

Բոլորին հերթով փչացնում է՝ օգտագործում ու դեն շպրտում
18.06.2025 | 10:40

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից:

Ասում են՝ պատճառը Սամվել Կարապետյանի դեմ գործողություններ անելու Նիկոլի պահանջը մերժելն էր։ Չգիտեմ։

Բայց մի քանի օր առաջ էլ տեղեկություն կար, որ ԱԱԾ-ն հրաժարվել է գործողություններ իրականացնել օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորող քաղաքացիների դեմ։

Հիմա նստած մտածում եմ՝ այդ նույն Արմեն Աբազյանը Արցախի նախագահի ինստիտուտը քանդելու որևէ խնդիր չուներ։

Կրկին, ըստ շրջանառվող լուրերի, հենց Աբազյանն է ստիպել Սամվել Շահրամանյանին չառաջադրվել ու, ըստ էության, ամեն ինչ անել, որպեսզի Արցախն այլևս նախագահ չունենա։

Իսկ ահա եկեղեցու պարագայում ինչ-որ բան շարժվեց Աբազյանի մեջ։

Նույնիսկ Աբազյանի:

ՈՒ էլի եմ մտածում՝ ի՞նչ ստացավ նույն Աբազյանը՝ Արցախի դեմ այդպես գործելով։

Էս չէ՞ր նրա վարձքը։

Բոլորին հերթով փչացնում է Նիկոլը։ Օգտագործում ու դեն շպրտում։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ