ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

«Թրամփի ճանապարհը». միջանցք՝ արևմտյան փաթեթավորմամբ

«Թրամփի ճանապարհը». միջանցք՝ արևմտյան փաթեթավորմամբ
07.08.2025 | 19:13

Ամերիկյան Reuters գործակալությունը հաղորդում է, որ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում անցկացվող եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը պատրաստվում են ստորագրել խաղաղության շրջանակային համաձայնագիր, որի առանցքում է Հայաստանի տարածքով տարանցիկ ճանապարհ կառուցելու բացառիկ իրավունքի տրամադրումը Միացյալ Նահանգներին։

Ըստ հաղորդագրության, այս ճանապարհը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ անցնելով Սյունիքի մարզով, և պաշտոնապես կկոչվի «Թրամփի ճանապարհ» (TRIPP)՝ որպես «միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծ։

Ըստ ամերիկացի պաշտոնյաների, նախագիծն իրականացվելու է «Հայաստանի օրենսդրության համաձայն», սակայն ճանապարհի կառուցումն ու շահագործումը տրամադրվելու է ԱՄՆ-ի կողմից ընտրված կոնսորցիումին՝ բացառիկ իրավունքով և երկարաժամկետ կարգավիճակով։

Այլ կերպ ասած՝ ՀՀ տարածքով անցնող ռազմավարական ուղին փաստացի դուրս է գալու Հայաստանի վերահսկողությունից՝ անկախ նրանից, թե իրավական ձևակերպումներում որքան անգամ օգտագործվի «օրենսդրության համաձայն» արտահայտությունը։

Արդյունքում՝

- Հայաստանի տարածքով նախատեսվող ճանապարհը դառնում է արտահանձնված գոտի՝ օտար կառավարմամբ,

- Հայաստանի իրավազորությունն ու ինքնիշխանությունը ձևականորեն պահպանվում են, բայց փաստացի՝ սահմանափակվում,

- Բուն գաղափարն արտահայտում է միջանցքային տրամաբանություն, որը ծնում է լրջագույն մարտահրավերներ։

Ավելին՝ նույն համաձայնագրով նախատեսվում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչը միջազգային մակարդակով կհաստատի, որ ԼՂ հակամարտությունն «ավարտված» է, իսկ Ադրբեջանը, ի վերջո, ստանում է թե՛ հաղթողի, թե՛ օրակարգ թելադրողի կարգավիճակ։

Վաշինգտոնը փորձում է ձևավորել նոր ռեգիոնալ օրակարգ, որի գինն այս պահին վճարում է Հայաստանը։

Սա քաղաքական առևտուր է Հայաստանի ինքնիշխանության հաշվին։ Վաշինգտոնում քննարկվելու է ոչ թե երկարատև կարգավորում, այլ միջանցք՝ ամերիկյան կառավարմամբ, ադրբեջանական շահերով և հայկական տարածքով։

Միամիտ է ակնկալել, որ տարածաշրջանում Ռուսաստանի նկատմամբ ճնշում բանեցնելուց և Իրանից մեկուսացնելուց հետո, Երևանը երկարաժամկետ անվտանգային երաշխիքներ է ստանալու Վաշինգտոնից:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 13379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ