«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Եկեղեցին միշտ է խոսել արդարությունից, ազնվությունից, հայրենիքից

Եկեղեցին միշտ է խոսել արդարությունից, ազնվությունից, հայրենիքից
10.04.2026 | 11:11

«Եթե հայրենիքը, ազգը, արդարությունը, ազնվությունը, մարդասիրությունը քաղաքականություն են, ապա ամբողջ Ավետարանը քաղաքականությունից է խոսում։ Եկեղեցին միշտ է խոսել արդարությունից, ազնվությունից, հայրենիքից, հայրենասիրությունից, ազգից։ Եթե այս ամենը քաղաքականություն է, ապա այո՝ ես քաղաքականությունից եմ խոսում։ Եկեղեցին պետք է քաղաքականությունից խոսի, որովհետև եկեղեցին մտահոգ է ազգի, երկրի, ժողովրդի ճակատագրով». – Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան:

Ինչպես նշում է Տեր Գրիգորը (տեսանյութը տես՝ մեկնաբանություններում), պատկան մարմինների կողմից ազատազրկման վայրերում խաթարվել է եկեղեցու գործունեությունը, աղոթքը, մարդկանց հոգևոր առաջնորդությունը, հոգևորականի կողմից հոգևոր ծառայությունների մատուցումը։

Պարզվում է, որ քահանայի այցից, Ս․Հաղորդությունից, հոգևոր բժշկությունից, խնամքից զրկել են ոչ միայն կալանքի տակ հայտնված պատանի Դավիթին հետո հիվանդանոցի վերակենդանացման բաժնում հայտնվելուց հետո, այլ նաև Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի այն դատապարտյալներին, ովքեր ծոմ էին պահել Ս.Հարության տոնից առաջ և փափագում էին Ս․Պատարագին մասնակցել, Ս․Հաղորդություն ստանալ։ Այսինքն, մարդկանց զրկել են իրենց հոգևոր կյանքը ապրելու հնարավորությունից, որը մարդու իրավունքների կոպիտ խախտում է։

Ի դեպ, որևէ աղանդավոր դատապարտյալ զրկված չէ իր աղանդի ներկայացուցչի այցելությունից, իսկ Մայր Եկեղեցու զավակը քրեակատարողական հիմնարկում զրկվում է քահանայի այցելությունից։

Սա առաջին քրիստոնյա երկրի ամոթն ու խարանն է։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 4886

Մեկնաբանություններ