ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Չենք համակերպվելու քաղաքական բռնության հետ

Չենք համակերպվելու քաղաքական բռնության հետ
26.08.2025 | 11:51

Ռուբիկ Հակոբյանն այսօր կալանքի տակ է, միայն նրա համար, որ համարձակվեց բարձրաձայնել իր կարծիքը և քննադատել իշխանության գործողությունները: Ազատ խոսքը և քաղաքական կարծիքների արտահայտումը չեն կարող և չպետք է դառնան քրեական պատժի պատճառ:

Քաղաքացիական հասարակությունը, մտավորականները և իրավապաշտպանները չեն կարող լռել, երբ քաղբանտարկյալները դառնում են պետության համար «վտանգավոր» մարդկանց ցանկում միայն իրենց արտահայտած մտքերի պատճառով:

Իրական ժողովրդավարական երկրում անհապաղ ազատ կարձակվեին Ռուբիկ Հակոբյանը և մեր մյուս ընկեր-քաղբանտարկյալները և պաշտպանված կլիներ բոլորի ազատ արտահայտվելու իրավունքը։

Ժողովրդավարության բաստիոնում քաղաքական դրդումներով իրականացվող հետապնդումներ չեն լինում։

Մենք կանգնած ենք Ռուբիկ Հակոբյանի կողքին և չենք համակերպվելու քաղաքական բռնության հետ:

Սարգիս ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 3154

Մեկնաբանություններ