ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Միացյալ Նահանգները կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցում: «Ի վերջո, մենք կհասնենք հաջողության կամ կբախվենք պատի։ Եվ եթե բախվենք պատի, ապա կշարունակենք բանակցային գործընթացը՝ կիրառելով ազդեցության լծակներ։ Սա ակտիվ դիվանագիտություն է, որը կդադարեցնի այս պատերազմը»,- ասել է Վենսը։               
 

«Փայլուն ուղեղների» արտագաղթ՝ պետության ֆինանսավորմամբ

«Փայլուն ուղեղների» արտագաղթ՝ պետության ֆինանսավորմամբ
23.03.2025 | 16:18

Մի թեմայի անդրադառնամ, որի մասում լռում են բոլորը.

Արտաքուստ անմեղ այս թեման երկկողմանի ական է` դրված պետության ու անհատի տակ. թեման կրթականն է, բայց յուրահատուկ կրթական թեմա է.

Ամեն տարի կառավարությունը ֆինանսավորում է մի խումբ փայլուն «ուղեղների» ուսման վարձը արտասահմանում սովորելու համար. ֆինանսավորելը ո՞րն է. հարկատուի հաշվին է ֆինանսավորում:

Արտաքուստ ամեն բան կարգին է. անգամ հրաշալի ` անձը կգնա արտասահմանում կկրթվի ու կվերադառնա, կզարգացնի Հայաստանը, բայց կա մի մեծ բայց.

հարկատուների հաշվին արտասահմանում կրթություն ստացողները մեծամասամբ չեն վերադառնում, այդ կրթության շնորհիվ գտնում են աշխատանք ու մնում այլ պետությունում, իսկ մեր պետությունն էլ ժամանակին երաշխավորությամբ կամ որևէ այլ կերպ պաշտպանված պայմանագիր չի կնքել, որ ուսանողի` ուսման ավարտից հետո չվերադառնալու դեպքում ֆինանսավորված գումարը բռնագանձի նման ուսանողի վերադարձը երաշխավորած անձից:

Այսինքն, ստացվում է, որ հարկատուն առավոտից երեկո աշխատում է, հարկ վճարում պետությանը, որ կառավարությունն էլ մի քանի «փայլուն ուղեղների»` արտասահմանում սովորելու և ըստ այդմ այնտեղ ապրելու ցանկությունը ֆինանսավորի ու ապահովի:

Ավելի պարզ ասած` ստացվում է, որ պետությունը հարկատուի հաշվին ֆինանսավորում է արտագաղթ ու արտագաղթողի ապահով կյանքն արտերկրում:

Արդարադատության նախարարությունն էլ, նման լրջագույն խնդիրները լուծելու փոխարեն, զբաղված է տուգանքն անկախ բողոքարկումից ի սկզբանե վճարել պարտադրելու վերաբերյալ հակասահմանադրական նախագծերի մշակմամբ:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 10275

Մեկնաբանություններ