ՈՒկրաինան և նրա եվրոպական դաշնակիցները պնդելու են, որ Ռուսաստանի հետ տարածքային փոխանակման շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ներկայիս շփման գծի երկայնքով պատերազմի դադարեցումից հետո՝ հաղորդում է Bloomberg-ը։ Նրանք պահանջում են սառեցված ռուսաստանյան ակտիվները օգտագործել Կիևի վերականգնման ու փոխհատուցումների համար և մերժում են Կիևին ներկայացված Մոսկվայի պահանջը արևելքում չօկուպացված տարածքները զիջելու առնչությամբ։               
 

Անհեթեթություն

Անհեթեթություն
25.10.2025 | 13:49

«Հայկական կոնյակ չի կարող լինել, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի Ջերմուկ»,- ասում է ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը։ Ի՞նչ է ասում և ու՞մ է ասում։ Ո՞րտեղից է մարդը վերցնում այս անհեթեթ մտքերը։

Կոնյակը, Ժառնակը և այլն ֆրանսիական քաղաքներ են, Շարանտ դեպարտամենտում, երկրի արևմտյան մասում, «ակ» վերջածանցը վկայում է, որ դրանք հիմնված են հռոմեացիների կողմից։ Ֆրանսիայի այս մասում հողահանդակներն աղքատիկ են և լավ գինու արտադրության համար համապատասխան որակի խաղող չի աճում։ Բայց դարերի խորքից ֆրանսիացի ջանասեր ու նորարար գյուղացու սելեկցիոն աշխատանքի շնորհիվ ստացվել է ունի-բլան և այլ սպիտակ տեսակի խաղողի սորտ։ Սրա սպիրտի պարունակությունը քիչ է, իսկ թթվայնությունը բարձր է։ Այս սորտից լավ գինի չի ստացվում, բայց լավ սպիրտի համար այն իդեալական որակի մթերք է (քանի որ սպիրտը թորվածք է, իսկ գինին ֆերմենտացիայի արդյունք է)։

Հիմա, «կոնյակ» արտադրանքը (չշփոթել ապրանքանիշի հետ) 1909 թ սկսած այն թորվածքն է, որը սպիտակ խաղողից է և արտադրվում է Կոնյակ (Շարանտ) տարածաշրջանում։

ՈՒշադրություն դարձրեք՝ 1909թ։

Հայկական կոնյակը նույնպես սպիտակ խաղողից է։ Բայց այն արտադրվում է 1887թ-ից։

1909-ի ֆրանսիական ապելյացիոն օրենքը մեր վրա չի տարածվում։ Եվ ուրեմն, մենք ունենք կոնյակ բառն օգտագործելու լիարժեք իրավունք։ Եվս մի իրավական ակտ մեր օգտին է. եթե տվյալ ապրանքատեսակը երկար ժամանակ օգտագործվել է և սպառողների համար դարձել կենցաղային գիտակցության բաղադրիչ, ապա սպառողն իրավունք ունի պահանջելու ապրանքի շարունակական օգտագործումը։ Այսպես, ռոքֆոր պանրի կամ շամպայնի օգտագործումը մեր, նախկին ԽՍՀՄ, ապրանքարտադրողների կողմից բացարձակ օրինական է. ապրանքարտադրողներն ու սպառողները մեղք չունեն, որ նախկին ԽՍՀՄ-ը, ներկայումս գոյություն չունեցող, առևտրական վեճեր է ունեցել։ Այսպիսով, կոնյակ բառի օգտագործումը հայկական ընկերությունների կողմից բացարձակապես օրինական է։

Հետաքրքիր է, որ 2000-ականների սկզբներին հայկական ապրանքարտադրողներից մեկը միջազգային դատարանում հաղթել է այս հարցով։

Այլ հարց է, որ ՀՀ որոշ վարչապետներ, չհասկանալով, չխորանալով, խորհուրդ վերցնելու անընդունակ, փորձում են հաճոյանալ, քծնել Ֆրանսիային։

Պրոցեսը սկսեց Տիգրան Սարգսյանը. 2012-ին նրա փոխանցումով, ԱԺ-ն ընդունեց Արբունի մասին օրենք։ Դրանից հետո հեռավոր արտասահման արտահանվող շշերի էտիկետների վրա սկսեցին անգլերեն գրել. Brandy։ Դեպի Ռուսաստան գնացող, ԱՊՀ ներսում (նաև Հայաստանում) սպառվող արտադրանքի վրա շարունակում էին օգտագործել коньяк և «կոնյակ» բառերը։ Փաշինյանը սրա վերջն էլ է ուզում տալ։ Դա ստեղծում է գոյության հիմնախնդիր ավելի քան 250 մլն դոլարի համախառն արտադրանք թողարկող ճյուղի համար։

Այսպիսով, ի հեճուկս Տ.Սարգսյանի և Ն.Փաշինյանի, հայկական կոնյակ կա և իրավունք ունի լինելու։

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1473

Մեկնաբանություններ