Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Մշտաժպիտ Մակրոնը և Նիկոլին պաշտպանելու մոտիվացիան

Մշտաժպիտ Մակրոնը և Նիկոլին պաշտպանելու մոտիվացիան
30.06.2025 | 14:38

Ֆրանսիան ու ֆրանսիայի ժողովուրդը Հայաստանի բարեկամն են, բայց Ֆրանսիայի նախագահ Մակրոնը` ոչ։

2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում նաև Մակրոնի ջանքերով է Արցախը հանձնվել Ադրբեջանին։ Մակրոնի մոտիվացիան այդ հարցում ընդդեմ Ռուսաստանի գործելն էր, իսկ թե ինչ կլիներ արցախցիների հետ հոկտեմբերի 6-ից հետո, նրան քիչ էր հետաքրքրում։

Հիմա էլ Մակրոնն իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակվելու, ժողովրդավարությունը բռնաբարելու, մարդու իրավունքների վրա թքելու, հայ հոգևորականների դեմ յենիչերիություն անելու, Սամվել Կարապետյանին ապօրինաբար կալանավորելու, ՀԷՑ-ը խլելու մտադրության, թուրք-ադրբեջանական մյուս նախապայմանները բավարարելու հարցերում։

Մակրոնին Նիկոլը պետք է որպես գործիք` Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական խաղերում։ Եթե դրա արդյունքում նաև Հայաստանը վերանա, ապա նա կրկին մի թեթև ցավ կհայտնի իր միկրոբլոգում, կոկորդիլոսի արցունքներ կթափի և կմոռանա Հայաստանի մասին` դրական գնահատելով հերթական հակառուսական ակցիան։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ, այսպես կոչված, բարեկամ Մակրոնի մասին։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 4376

Մեկնաբանություններ