Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Եթե այսօր ազգայնական ուժերը և ուժեղ Հայաստանին հավատացողները ոտքի չկանգնեն, վաղը կարող է շատ ուշ լինել

Եթե այսօր ազգայնական ուժերը և ուժեղ Հայաստանին հավատացողները ոտքի չկանգնեն, վաղը կարող է շատ ուշ լինել
12.08.2025 | 18:10

Իրականում, երբ որևիցե մեկը, կամ կողմը կամ երկիրը գնում է բանակցելու, ձգտում է ներկայանալ հնարավորինս ուժեղ, իսկ երկրների պարագայում կառավարություններն իրենց ընդիմությանն ազատություն են տալիս, որպեսզի բանակցային սեղանի շուրջ մանևրելու հնարավորությունը մեծացնեն:

Այնպայման միջազգային հարաբերությունների մասնագիտ չպիտի լինել, որպեսզի պատկերացնես, թե ինչպես Ալիևը կվարվի այն Հայկական բանակցային թիմի հետ, որի վարչապետը այդքան անօգնական և ստոր է սեփական երկրում և ժողովրդի մոտ:

Արդյո՞ք նիկոլը կկարողանա ստորակետ դնել այն տեքստում, որն Ալիևը կթելադրի, թե՞ պարզապես ստորագրելու է այն ամենը, ինչ դրվում է իր առջև:

նիկոլի վարած բանակցությունները քաղաքագիտության մեջ հայտնի են, որպես «կապիտուլյացիա»:

նիկոլի վարած քաղաքականությունը Հայաստանում ունի մեկ նպատակ՝ չհանձնվելու տաբուն կոտրել ամեն կերպ և թույլ տալ արևմտյան և թուրքական ուժերին քաղաքական մանևրների միջոցով Հայաստանը գրավել ներսից:

Հայաստանը ներսից գրավելու համար աշխատանքները սկսվեցին դեռ 34 տարի առաջ հանրապետության բոլոր նախագահների և կառավարությունների աչքի առաջ։

Եթե այսօր ազգայնական ուժերը և ուժեղ Հայաստանին հավատացողները ոտքի չկանգնեն, վաղը կարող է շատ ուշ լինել։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2284

Մեկնաբանություններ