Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Գյումրու սննդամթերքի կառույցներում խախտումներ են հայտնաբերվել

 Գյումրու սննդամթերքի կառույցներում խախտումներ են հայտնաբերվել
24.05.2012 | 07:23

ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, համաձայն օրենքի, մայիսի 21-ից դիտարկումներ է սկսել Շիրակի մարզի սննդի արտադրման և իրացման կառույցներում:
Ըստ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանի, առաջին դիտարկումները տեսուչներն ու ՀԿ ներկայացուցիչներն անցկացրել են Գյումրու կենտրոնական շուկայում ու մի շարք խանութներում, որտեղ հիմնականում հետազոտվել են ռիսկային համարվող մսամթերքը, կաթնամթերքը, ձկնեղենն ու մանկական սնունդը: Միաժամանակ ուսումնասիրվել են սննդամթերքի պահպանման և ընդհանուր սանիտարահիգիենիկ պայմանների մակնշման համապատասխանությունը, արտադրության և իրացման ժամկետները:
Ա. Վարժապետյանի խոսքերով, դիտարկման ընթացքում տեսչական խումբը Գյումրու շուկայում հայտնաբերել է մետաղյա տուփերով վաճառվող ժամկետանց ձկնկիթ, որը, վաճառողի ներկայությամբ, զրկվել է ապրանքային տեսքից և խոտանվել: Վերոհիշյալ խումբը որոշ ձեռնարկություններում կասեցրել է սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններում արտադրված ապխտած ձկնեղենի, երշիկեղենի, բաստուրմայի և մսի իրացումը: Մի շարք խանութներում վաճառվող մթերքների վրա տեսուչները հայտնաբերել են նաև սննդի օգտագործման ժամկետների վրա փակցված գնապիտակներ:
«Քանի որ պարզապես դիտարկում էր, խախտումների համար վարչական պատասխանատվություն չէր նախատեսվել, ձեռնարկատերերին արվեց ընդամենը համապատասխան դիտողություն: Այսուհետ տնտեսավարող սուբյեկտների ղեկավարները կիրազեկվեն, որ լինեն ավելի զգոն, իսկ արտադրողների հետ կապված խնդիրներում ծառայությունը կլինի հետևողական: Համապատասխան ստուգումներ կանցկացվեն հենց արտադրողների մոտ, բայց դրանք կլինեն արդեն տեսչական ստուգումներ»,- նշեց Արթուր Վարժապետյանը:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 12572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ