ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Հետո էլ զարմանում են, թե էս ո՞նց եղավ

Հետո էլ զարմանում են, թե էս ո՞նց եղավ
12.03.2013 | 16:06

Սահմանադրական դատարարանում քննվող Րաֆֆի Հովհաննիսյանի հայցին զուգահեռ` ՀՀԿ-ի որոշ շրջանակներ դեռ ուսումնասիրում են պատճառները, թե ինչու Սերժ Սարգսյանն սպասվածից ցածր ձայներ ստացավ նախագահական այս ընտրություններում:
«Հետաքրքիքրն այն է, որ ոչ ոք մինչ ընտրությունների օրը չէր ընդունում, թե Րաֆֆին գեոքաղաքական լուրջ խաղացող է, բոլորը հավատում էին ԱՄՆ դեսպանատան հավաստիացումներին, որ Րաֆֆին ուժեղ ֆիգուր չէ. «հարկարվոր» ինստիտուտներն էլ իրենց հերթին էին փափուկ բարձ դրել մեր գլխի տակ, թե Րաֆֆին համարյա ձայն չունի, ու վկայաբերում էին խորհրդարանական ընտրությունները, նույնիսկ ասում էին` այնպես պետք է անել, որ Սերժ Սարգսյանը շատ ձայն չստանա` դառնա Թուրքմենբաշի, և դա այն ժամանակ, երբ Հայաստանում գործող ոչ ավանդական եկեղեցիները` բողոքական. ավետարանչական, Եհովայի վկաներ, ունեն հարյուր հազարավոր անդամներ, նշվում է մոտ երկու հարյուր հիսուն հազար անդամ: Դրան գումարած` շատ մեծ թիվ կամզող հասարակական կազմակերպությունները, գրանտակեր կազմակերպությունները, որոնք օրվա երկրորդ կեսից` ժամը չորսից սկսած, գործի անցան և իրենց ձայնը տվեցին Րաֆֆիին: Ի դեպ, Ռուսաստանն էստեղ որևէ հասարակական կազմակերպություն գրեթե չունի: Այս ամենին էլ որ գումարում ես ներքին, ներիշխանական-օլիգարխիկ սաբոտաժը, ստվերում խաղացողների խաղի մեջ մնալու մեծ տենդը, ինչպես նաև տեղական չինովնիկների չպատճառաբանված ինքնավստահությունը, սոցիալական օբյեկտիվ դժգոհությունն այդ ամենից, ունենում ես այն, ինչ ունեցանք ընտրությունների օրվա գիշերը` մենք»,- արձանագրեց ներկայանալ չցանկացող ՀՀԿ-ական մեր զրուցակիցը:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ