ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Հո չասի՜ք

Հո չասի՜ք
04.06.2013 | 01:33

Մինսկում ԱՊՀ երկրների գործադիր իշխանության ղեկավարների գագաթնաժողովին զուգահեռ ընթացել է նաև ԱՊՀ երկրների գործարար համաժողովը: Ներկա վարչապետները ևս մասնակցել են այդ ֆորումին: Նրանց մի մասը հարկ է համարել տեղեկացնել «դուինգ-բիզնեսի» իրենց ցուցանիշները` ապացուցելու, որ իրենց երկրներում ներդրումային միջավայրը անչափ բարենպաստ է: Ղազախստանի վարչապետը հպարտորեն ասել է` դե, հասկանում եք, էլի, մեր երկիրը քառասունութերորդ հորիզոնականն է զբաղեցնում այդ սանդղակում: «Հո չասի՞ր»,- համարյա բացականչել է Մեդվեդևը` արձանագրելով, որ Ռուսաստանն ընդամենը մեկ նիշով է զիջում Ղազախստանին և քառասունիններորդն է:
Ապա «առաջ է եկել» Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և ասել` բա չեք ասի, Հայաստանը, ըստ «դուինգ-բիզնեսի», երեսուներկուերորդն է:
Այսպիսի բաներ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1878

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ