Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրյուդոյի հետ

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրյուդոյի հետ
23.01.2021 | 15:49

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել և ծրագրել փետրվարին հանդիպել՝ հայտնում է REUTERS-ը: Թրյուդոն առաջին արտասահմանցի ղեկավարն է, որը շնորհավորել է Բայդենին` երդմնակալության արարողության առթիվ:

Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կարևորել են ԱՄՆ-Կանադա հարաբերությունների ռազմավարական նշանակությունն ու քննարկել լայնածավալ օրակարգով համագործակցությունը՝ ներառյալ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը:
«Բայդենը իսկապես սիրում է Կանադան: Նա հասկանում է, որ մենք ԱՄՆ գործընկերն ու դաշնակիցն ենք, ինչը վերջին չորս տարիներից հետո կտրուկ փոփոխություն է», - ասել է կանադական գաղտնի աղբյուրը:
Երկու երկրների ղեկավարները խոսել են կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրները լուծելու կարևորության, մայրացամաքային և Արկտիկայի պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և Կանադայի փափուկ փայտանյութի արտահանման մաքսատուրքերի փոփոխության անհրաժեշտության մասին: Կանադական աղբյուրը նշել է, որ Թրյուդոն շեշտել է Կանադայի հիասթափությունը` կապված Keystone XL գազատարի շինարարության դադարեցման հետ, ինչը հասկանալի է եղել Բայդենի համար:

Դիտվել է՝ 4891

Մեկնաբանություններ