Թբիլիսիում, ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, տեղի է ունենում բողոքի զանգվածային ակցիա. ցուցարարների մի մասը տեղափոխվել է նախագահական նստավայր, որտեղ անկարգություններ են սկսվել։ Տուժել է 14 ոստիկան, նրանցից մեկը ծանր վիճակում է։ Տուժածներ կան նաև լրագրողների շրջանում։               
 

Ասում են...

Ասում են...
24.06.2008 | 00:00

Վերջին շրջանում շատ է խոսվել ԱԺ նախագահի պաշտոնից Տիգրան Թորոսյանի հնարավոր հեռացման մասին։ Խոսակցությունները, բնականաբար, ակտիվացան և ավելի առարկայական բնույթ ստացան մեկ այլ հանրապետականի` Հովիկ Աբրահամյանի` Արտաշատում պատգամավորության թեկնածու առաջադրվելուց հետո: Գաղտնիք չէ, որ այս իրողությունը, մեղմ ասած, նյարդայնացնում է ԱԺ ներկայիս նախագահին, որն առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե իր ներկա պաշտոնից ինքնակամ հեռանալու որևէ մտադրություն չունի: Ըստ հանրապետական շրջանակների` հանրապետական երկու վերոհիշյալ գործիչների շուրջ ծավալվող իրադարձությունները լուրջ լարվածություն են առաջացրել նաև ՀՀԿ-ի ներսում: Հավանաբար սա է պատճառը, որ ամենաբարձր մակարդակով որոշվել է հանգստացնել Տիգրան Թորոսյանին: Նրան հայտնվել է, թե ԱԺ նախագահի փոփոխման մասին խոսք չկա, պարզապես խորհրդարան մուտք գործելուց հետո Հովիկ Աբրահամյանը Կարեն Կարապետյանի փոխարեն գլխավորելու է ՀՀԿ խմբակցությունը: Իսկ Կարեն Կարապետյանը, ամենայն հավանականությամբ, գլխավորելու է ՀՀ նախագահի աշխատակազմը:
Ինչևէ, մնում է միայն ենթադրել, թե որքանով է անձամբ Տիգրան Թորոսյանը հավատում արված հավաստիացումներին

Դիտվել է՝ 10639

Մեկնաբանություններ