ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Ասում են

Ասում են
25.03.2022 | 07:29

Մեր տարածաշրջանում կա՛մ ռուսական, կա՛մ թուրքական դոմինանտություն կարող է լինել։ Ընդ որում. Արևմուտքը, ՌԴ–ի դեմ պայքարի շրջանակներում, կողմ է թուրքական դոմինանտությանը։

Այնպես որ, մտքեր արտահայտելուց և քաղաքական հայտարարություններ անելուց առաջ արժե քարտեզին նայել ու մասնագիտական գրականություն կարդալ։ Եվ առաջնորդվել բացառապես Հայաստանի ու Արցախի շահերով։
Իսկ նրանք, ովքեր նայում ու կարդում են, բայց շարունակում են գրել Հայաստանի շահերի դեմ, լավագույն դեպքում անմեղսունակներ են կամ Հայաստանի վերացման հաշվին «գռդոնչիություն» անողներ, իսկ հիմնականում՝ թուրքական 5-րդ շարասյան ներկայացուցիչներ։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 34394

Մեկնաբանություններ