Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

ԱԺ֊ն ձեր կուսակցության գրասենյա՞կն է

ԱԺ֊ն ձեր կուսակցության գրասենյա՞կն է
02.02.2019 | 18:17

Այսօր Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցությանը հետ Աժ֊ում փակ նիստ է արել։ Նախ գուցե ոչ էական, բայց արարողակարգային հարց՝ ինչու է իշխող կուսակցությունը սեփական քաղաքական ուժի հավաքն անցկացնում խորհրդարանում։ Օրումեջ ՔՊԿ նոր գրասենյակ էր բացում, ինչու այդ հավաքներն այնտեղ չեն անցկացվում։ Ի վերջո, եթե վարչապետն է փակ քննարկումների համար գալիս խորհրդարան, դա նշանակում է, որ ոչ թե կուսակցական գրասենյակ է եկել կուսակցական ժողովի, այլ օրենսդիր մարմին, որտեղ միայն իր քաղաքական ուժը չէ ներկայացված, այս տրամաբանությամբ պետք է հարցնել՝ ու՞ր են ԲՀԿ, ԼՀԿ խմբակցության անդամները։

Շաբաթ օրով պետական կառույցը դարձրել եք իմքայլականների խորհրդակցությունների շե՞նք։ ԱԺ֊ն պետական ինստիտուտ է, ինչու՞ այդ կառույցի հանդեպ փոքր֊ինչ հարգանք չկա։ Երբ ուզում են նիստերի դահլիճն են քննարկումների համար ծառայեցնում։ Ընդ որում, շատ կարևոր հանգամանք էլ կա. խորհրդարանական աշխատանքին չվերաբերվող հարցով էր այսօր խորհրդարան Փաշինյանը եկել։ Նա կուսակիցներին տեղեկացրել է, թե ինչ է արել ու խոսել Դավոսում և Գերմանիայում։ Այս մասին չորսժամյա քննարկումից հետո ասել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Իսկ եթե այս ամենին գումարում ենք այն հանգամանքը, որ այդ նիստի պատճառով լրագրողներին թույլ չեն տվել ԱԺ մուտք գործել, պատկերը լիարժեք է դառնում։ Լրագրողին թույլ չեն տալիս խորհրդարան մտնել, ինչ է թե իշխող ուժը նիստ է անում։ Հիմա չասենք, որ ոչ թե ՀՀԿ֊ին եք նմանվել, այլ նրանց «տվել անցել» եք։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ