Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Եվրամիության էմբարգոն՝ իրանական նավթի վրա

Եվրամիության էմբարգոն՝ իրանական նավթի վրա
02.07.2012 | 12:43

2012 թ. հունվարի վերջին ընդունված որոշումով` հուլիսի 1-ից դադարեցվել է իրանական հում նավթի արտահանումը ԵՄ երկրներ: Եվրոպական ընկերություններին արգելված է ապահովագրել իրանական նավթի փոխադրումը: ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների որոշումով` սանկցիաները արգելում են նաև Իրանից նավթի ներմուծման նոր համաձայնագրեր կնքել, իսկ արդեն կնքված համաձայնագրերը կարող էին գործել մինչև 2012-ի հուլիսի 1-ը:
ԱՄՆ-ը, Իսրայելը և ԵՄ երկրները կասկածում են, որ Թեհրանը միջուկային զենք է ստեղծում, թեպետ ԻԻՀ-ն հաստատում է, որ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի և նպատակը երկիրն էլեկտրաէներգիայով ապահովելն է: Սաուդյան Արաբիայից հետո ԻԻՀ-ն երկրորդ նավթարդյունահանող երկիրն է ՕՊԵԿ-ում: 2010 թ. Իրանն աշխարհում նավթարդյունահանման ծավալներով երրորդն է եղել` Սաուդյան Արաբիայից ու Ռուսաստանից հետո: ԵՄ երկրներ արտահանվում էր Իրանի հում նավթի 3 տոկոսը: Իրանի սև ոսկու խոշորագույն սպառողը Չինաստանն է` 20 տոկոս: ՕՊԵԿ-ի տվյալներով` իրանական նավթի տարեկան արտահանման ընդհանուր արժեքը 71,6 միլիարդ դոլար է:

Դիտվել է՝ 4524

Մեկնաբանություններ