ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված պաշտոնական և շտապ նամակում խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիոնիստական ռեժիմի վերջին ագրեսիաները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների և բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների դեմ և կոչ է արել անհապաղ արտակարգ նիստ գումարել՝ վճռական գործողություններ ձեռնարկելով այդ հանցավոր ու սադրիչ գործողությունների դեմ՝ հաղորդում է Tasnim-ը։               
 

Աշխարհը պատրաստվում է պատերազմի, իսկ Հայաստանում ուղղակի հինգշաբթի է

Աշխարհը պատրաստվում է պատերազմի, իսկ Հայաստանում ուղղակի հինգշաբթի է
12.06.2025 | 11:36

Հինգշաբթի առավոտ է, և խնդրում եմ մի պահ մտածեք հետևյալ իրադարձությունների շուրջ.

-Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից մինչև հունիսի 30-ը Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայել (Ադրբեջանի հետ երկու զորավարժությունների առիթով)։

-Ադրբեջանը վերջին 2-3 ամիսներին գրեթե ամենշաբաթյա ռեժիմով հսկայածավալ զենք ու սպառազինություն է տեղափոխում Ադրբեջան ու այդ թվում՝ Նախիջևան։

-Երեք շաբաթ առաջ ՌԴ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները (ՊՆ և ԱԳՆ) գրեթե զուգահեռ հայտարարում են, որ Սյունիքի շուրջ (իմա՝ Իրանի սահմանային գոտում) ռազմական բախման վտանգը մեծ է։

-ԱՄՆ-Իրան բանակցություններում ճգնաժամ է։ Մեր տարածաշրջանում գործող գրեթե բոլոր երկրները նշում են, որ նախապատերազմական դրություն է Իրանի շուրջ։ ԱՄՆ-ը Իրաքից էվակուացնում է իր դիվանագետների ու զինվորների ընտանիքները։

-Սյունիքում վերջին շաբաթներին Ադրբեջանը պարբերաբար կրակում է հայկական ուղղությամբ։

Սրանք չոր փաստեր են։

Ընդ որում, ոչ բոլոր փաստերն են, որոնց վերլուծությունը թողնում եմ ձեզ, իսկ իմ կարճ եզրակացությունը հետևյալն է. իրադրությունը ճգնաժամային է, ռազմական բախման վտանգը՝ մեծ, իսկ Սյունիքը՝ առաջնային թիրախ (ընդ որում՝ տարբեր կողմերից)։

Իսկ հիմա նայեք, թե ինչով է մեզ բոլորիս ուշադրությունը շեղում ՀՀ դե-ֆակտո իշխանական խմբավորումը:

Աշխարհը պատրաստվում է պատերազմի, իսկ Հայաստանում ուղղակի հինգշաբթի է, որտեղ թիրախավորվում են հանրությունը և ազգային ինստիտուտները, ոչ թե՝ արտաքին վտանգները։ Մինչդեռ բացառապես վերջինը պետք է լինի մեր օրակարգը։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ