ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Ներերգություն

Ներերգություն
03.10.2025 | 13:21

1

Ես ակունքների կարմրախայտ էի

և կապտածիծաղ ջրերի ձկնորս,-

աշնան հեղեղը ինձ հունից հանեց,

իմ կարթը տարավ ալիքը ցասկոտ:-

Համրախոս օրեր եկան անարփի,

վտառս ցրվեց ահաբեկ, մինչդեռ

ես թփրտում եմ հեղեղատ ափին

և… ուռկաններից հանում նայադներ:

2

Որքան էլ առաջ, հեռուն նայես դու շեշտ ու ուղղակի,

կրկնաշեշտակի դու ետ ես նայում,-

նախաելակետ ունես ի վերուստ,

իսկ անվանակիր վերջակետ Տերը չի շնորհի քեզ,-

թափառ ոգի ես, կորած աստղի շող:

3

Բլուր առ բլուր, հովիտ առ հովիտ և տուն առ տուն

դու տեղագրել ես պատկերը Վայրի սրտիդ ատլասում,-

Նրա անբասիր հպատակն ես դու, ուխտյալը համակ,

հուշատարածքի ձևավորող ես, հարկավ՝ քանքարոտ:-

Բայց միտքը հաճախ սայթաքում է կույր շրջադարձերին,

կաթված է խփում և անպարտ ոգուն,-

դու ընդամենը մոլորված շունչ ես խոր թավուտներում,

քեզ տեղ չի հասցնի ոչ մի համառ կանչ, նշան-ուղեցույց,

չի՛ փրկագնի քո գերյալ ուղին ոչ մի բարեգործ:-

Դու ծիծառի պես դեռ պիտի անցնես օտար երկնքով:

4

Ասա՛, «Հարություն կտամ երազիս

և մեռած սիրուս հարություն կտամ»:

Ասա՛, «Կգտնեմ ոսկյա բանալին

և ելից դուռը շուտով կգտնեմ»:

Ասա՛, «Կխաղամ ընկած աստղի հետ

և լեռների հետ կխաղամ զվարթ»:-

Ասա՛, որ Հա՛յր ես, մաքրածին Որդի՛,

հոգի՛ն ես, ասա՛, մայրածուփ գետի…

Քո խոստման մեջ է Աստված խոնարհվում:

Քո մրմունջից են զանգերը հնչում:

14.09.2025

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2196

Մեկնաբանություններ