Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

Սրբապիղծների ժամանակներում արժանապատիվ մայրերը, ցավոք, գնում են

Սրբապիղծների ժամանակներում արժանապատիվ մայրերը, ցավոք, գնում են
24.04.2026 | 12:05

Մայրեր, ովքեր իրենց տղաներով հպարտանալու բարձր իրավունք ունեն, քանի որ իրենց Տղեն հանուն սկզբունքի, հայրենիքի, լինելով երիտասարդ՝ հասուն Տղամարդու վարք ցուցաբերելու դիրքերից Ուրֆալյանի, Ադամի, Քյարամի հետ հրամանին չի ենթարկվել, չի նահանջել, չի կզել քո նման, երբ Դվինում սալյուտ էին խփում (ԱԱԾ տեղակալներից մեկը ներկա), այլ մինչև վերջ կռիվ ա տվել...

Գիտության մեջ արդյոք կա՞ վախի դոզաչափ. կարելի էր կառավարությանը ու ծաղրածուների ավտոբուսի կազմի, ձեզ դիմավորողների (տարբեր մարզերում ու համայնքներում) վախը չափել՝ հասկանալու, որ երբ թուրքին հրավիրես, նույն չա՞փ ու նույն ձև՞ են դիմավորելու:

Հարամի ծնունդ ա, ով Ցեղասպանության թեմայով քննարկում ու շրջահայացություն, ստրկամտություն, կասկածի թեզ ա առաջ տանում ...

Երիտասարդ Աբաջյան Ռոբերտը տղամարդ ա, իսկ դու... այս անգամ առանց վիրավորանք,

փորձիր անցածդ հիշել, գաղութի տարիները, քննչականի տարիները, 2018-ին նախորդող գործարքիդ տարիները, դպրոցիդ տարիները... Հաշտ եղիր, եթե մարդ ես, դա քո ընտրությունն ա եղել. կռիվ տայիր էն ժամանակ, ոչ թե ատելությամբ լցվեիր աշխարհի ու քո տանջված ազգի նկատմամբ, ուժեղ բառի նկատմամբ, հետո վրեժ լուծեիր իրենից...

Մենք էլ ենք վատ ապրել, աղքատ եղել, բայց չենք կոտրվել, կռիվ ենք տվել, դա բնության օրենքն ա, հաճախ մենակով՝ շատերի դեմ, բայց մեզանում աղքատությունը չի նստել ուղեղնեում, մենք դա հաղթահարել ենք, մենք ավելին ենք, քան այն պայմանները, որ մեզ կարող են ստիպել ատել հային ու այս սուրբ հողը:

Ի դեպ, էսօր ձեր թաղերից մեկի հետ ծանոթացա, ձեր Իջևանի թաղերից մեկի, ով նորմալ տղամարդ էր, քո մասին էր պատմում, քո կյանքի դրվագների, քավորիդ, դպրոցիդ, տռավմաներիդ ու վախերիդ:

Ուժեղ մարդիկ դրանք հաղթահարում են. հասկանում ես, չէ՞, ինչ եմ ասում:

Փառք նահատակաց, ովքեր իրենց ընտրությամբ զոհվեցին հանուն գաղափարի, հայրենիքի:

Մենք մեր ամենօրյա աղոթքներում իրենց ենք հիշում ու շնորհակալություն հայտնում:

Փառք հայ իմաստուն ու պարկեշտ, Աստվածասեր ու ազնիվ ազգին, ով, չնայած աշխարհի անարդարությանը, կամք գտավ վերախոյանալ ու նոր ծիլեր տալ 1915-ի ցեղասպանությունից հետո:

Արցախի իմ քույրեր և եղբայրներ, եղեք միաբան, հույսով ու կամքով լի, ձեզնից ուժեղ քիչ մարդ կա, իրավիճակները փոխվելու են:

Էս ա դեռևս մեր օրակարգը:

Այն պետք է փոխել, հակառակ դեպքում չենք ապրի:

Կուրանանք Մշո ճառընտիրը կիսած, իրենց վրա ցեղասպանության ու գաղթի ժամանակ տարած հավատքն ու անկոտրում արժեքաբանությունը, չենք լինի, բայց դա եղել է:

Հայը նաև էդ ա:

Հային ուղղակի խաբեցին:

Հայը կռիվ տվող, քչով շատին հաղթող ա եղել:

Էս թրքաբարոները հային ուզում են հարճ սարքեն, որ իրենք կառավարիչ մնան, օտարի համար դառնալով հարճ: Սա է խնդիրը:

Արթնացնել ու ասֆալտի վրա կռիվ տալ է պետք, առանց մի գրամ պաթոս ու էմոցիա. պրագմատիկ, սառը, իրավիճակը սթափ գնահատող:

Կա՛ դրա թե ներուժը, թե՛ բնատուր ներուժը, թե՛ կամքի ներքին նորոգում:

Եվ դա թե՛ «Ուժեղ Հայաստանի», թե՛ «Հայաստան» դաշինքի, թե՛ «ԲՀԿ»-ի մոտ:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ