Ընտրապայքարի մեջ մտած ուժերի լիդերները, ներկայացուցիչները, ամեն մեկը իր «զանգակատնից», ժողովրդին, հանրությանը, ընտրողներին ինչ-որ բաներ առաջարկում է: Մեկը՝ աշխատատեղեր, մյուսը՝ բանակի վերականգնում ու անվտանգության ապահովում, երրորդը՝ հարկային ճնշման մեղմացում, խոշոր տնտեսական նախագծեր և այլն, և այլն:
Ի՛նչ է առաջարկում, ի՛նչ է ասում քպ-ի պետ նիկոլը.
սպառնում է պատերազմով, տներ խլելով, սպանելու բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում: Այն օրն էլ խաշլաման «գլխին էր խփել», իր թափառախմբի պիկապը հեծնած, բարձրախոսը չարչարելով բղավեց, թե՝ «կարտոֆիլ ուտողները պիտի ուտեն կարտոֆիլ ուտողներին»: Մերձակայքում կանգնած ինքնակամ խոշտանգվողներն էլ ծափ էին տալիս (ինչի՞ն, անհասկանալի է):
Բայց ո՞րն է Փաշինյանի առանցքային մեսսիջը, ի՞նչ է ցույց տալիս, ի՞նչն է ամենից տպավորվածը:
Նա շարունակ ՈՒՏՈՒՄ է: Ուտում է և ուտում: Չի ուտում, է, կլանում է: Ուտում էր «ուրախ ավտոբուսում», ուտում է որտեղ պատահի, խաշլամայոտ մատներով բարևում, ու ծամում, ծամում, ծամում...
Տպավորություն է, որ նա բերանը բացում է միայն որկորը լցնելու համար, իսկ երբ լցանյութ չկա, սկսում է զազրախոսել...
Ըստ այնմ, փաշինյանի «ասելիքը» ակնհայտ է. նա ակնարկում, ցույց է տալիս և ուղղակի բացահայտ ասում է, որ ՈՒՏԵԼՈՒ է:
Բայց արդեն ոչ թե խաշլամա կամ նոր մորթած խոզի խանձնած կաշի, այլ ՈՒՏԵԼՈՒ է երկրի մնացորդը, ՈՒՏԵԼՈՒ է բոլորիս ու հատկապես մեր զավակների ապագան, ուտելու է մեր կյանքը...
Հա, ու հետո շրջվելու է մուննաթ գա. «էս դուք ընչի՞ չեք մեռեեեել...»:
Կարծում եմ, փաշինյանը բոլորից համոզիչ կերպով ապացուցեց, թե ինչու ինքը չպետք է լինի իշխանություն: Ապացուցեց, որ նման մեկին իշխանության ղեկը վստահելը մեծագույն ու, ցավոք, անդառնալի հետևանքների բերած ճակատագրական սխալ էր:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ