Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Հիմա մեր ամենամեծ թշնամին հիասթափությունն է

Հիմա մեր ամենամեծ թշնամին հիասթափությունն է
29.09.2023 | 13:02

Երեկ կարդացի կյանքումս ամենածանր լուրը…

Հնարավոր չի, իրոք հնարավոր չի նկարագրել զգացողությունները, որովհետև երբեք նման զգացողություն չեմ էլ ունեցել։ Սա ինչ-որ նոր բան է, նոր դատարկություն, ավելի ճիշտ, դատարկություն, որն ամբողջությամբ լցված է մեկ բանով՝ երազանքով։ Թվում է, թե ատելությունն ու վրեժը պետք է գերակայեին, չգիտեմ, գուցե՝ այո, գուցե ատելության այնպիսի բարձր չափաբաժին եմ զգացել, որ տվյալ զգայարանս պայթել է, չեմ զգում, բայց ամեն դեպքում, երազանքը, որը դարձել է կյանքիս նպատակը, այնքան մեծ է, որ կուլ է տվել ամենը։

Երազանքի ճանապարհը դաժան է՝ շատ դժվար։

Ճանապարհը անցնելու ենք միասին՝ ազգովի, վստահ եմ։ Վստահ եմ, որ մենք կկանգնենք ոտքի, կհամախմբվենք և առաջին հերթին՝ ազատվելով ներքին թշնամուց, կկառուցենք այն երկիրը, որը մեզ հնարավորություն կտա իրագործել աշխարհասփյուռ բոլոր հայերի երազանքը։

Հիմա մեր ամենամեծ թշնամին հիասթափությունն է, հավատի բացակայությունը, պետք է հաղթենք ինքներս մեզ, որպեսզի կարողանանք հաղթել նրանց, ովքեր մեզ այս օրին հասցրեցին։

Ես հավատում եմ, չէ, մեղմ եմ ասում, ես ապրում եմ այդ հավատով, որ մենք դեռ վերադառնալու ենք մեր հայրենիք։

Արցախս, պինդ կաց՝ կհանդիպենք…

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 4900

Մեկնաբանություններ